ՇՆՈՐՀԱՎՈ’Ր

Խոսել Հելսինկյան ասոցիացիայի հիմնադիր Միկա՝ Միքայել Դանիելյանի մասին որպես իրավապաշտպան նշանակում է քիչ կամ գրեթե ոչինչ չասել մի մարդու մասին, ով իր եզակի ու անկրկնելի հետքը թողեց այդ ոլորտում։ Կոլորիտային մտածողության, հարցերի նկատմամբ մոտեցումների, դրանց անակնկալ լուծումներով ու աննախադեպ գաղափարներով, համարձակ, հանդուրժող մարդ ու միաժամանակ մարդու իրավունքների խախտումների նկատմամբ անհանդուրժող անհատականություն։
Ամեն տարի հիշելով ծննդյանդ օրը, սիրելի’ Միկա, հիշում ենք միասին անցած ճանապարհը՝ երբեմն դաժան ու ծանր, բայց միշտ ուսուցանող, փորձ հաղորդող ու հուսադրող։
ՇՆՈՐՀԱՎՈ’Ր

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով


© HAHR. All rights reserved.
Designed by Hakob Jaghatspanyan.

Էջի սկիզբ