Հրաչյա Գևորգյանի առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր
Սույն թվականի Հունիսի 14-ինՀՀվերաքննիչ քրեական դատարանում կայացավ Հրաչյա Գևորգյանի գործով հերթական դատական նիստը: Ամբաստանյալը դատականնիստին ներկայացել էր սայլակով, քանի որ վերջինիս առողջական վիճակը նրան թույլչ էր տալիս ինքնուրույն տեղաշարժվել: Ավելին՝դատական նիստին ներկա Հելսինկյան ասոցիցիայի ներկայացուցիչը հավաստացրեց, որ Հրաչյան նիստի ընթացքում դատավորների կողմից իրեն ուղղված հարցերին պատասխանելիս դժվարանում էր բառերն արտասանել ամբողջությամբ կամ խոսում էր վանկերով:
Նշենք, որ ամբաստանյալը 2011 թվականից կալանավորված է Նուբարաշեն ՔԿՀ-ում, որի ընթացում ձեռք է բերել վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ, ինչի արդյունքում չի կարողանում միայնակ տեղաշարժվել և հոգալ բնական կարիքները: Հրաչյան արդեն երկու ամիս է զրկված է բնական կարիքները հոգալու և լողանալու հնարավորությունից, մեկ ամիս գտնվելէ հացադուլի մեջ:
Չնայած ամբաստանյալի առողջական ծանր վիճակին, ՔԿՀ-ի բուժմասից Հրաչյա Գևորգյանի կանչերին արձագանքում են երեք-չորս օր հետո, այն էլ, երբ Հելսինկյան սոցիացիան այս խնդրի մասին տեղեկացնում է ՔԿՀ-ների դիտորդական խմբին: Սա վկայում է այն մասին, որ իրենց մասնագիտական պարտավորությունները բարեխղճորեն կատարելու մեջ թերանում են ոչ միայն քրեակատարողական հիմնարկի բժշկական անձնակազմը, այլ նաև դիտորդական խմբի աշխատակիցները, որոնք, հավանաբար, չեն գիտակցում իրենց կողմից ստանձնած աշխատանքային պարտավորությունների և պատասխանատվության աստիճանը:
Հելսինկյան ասոցիացիաի աշխատակիցները շարունակում են պնդել, որ Հրաչյա Գևորգյանիծանր առողջական վիճակի պատճառը քրեակատարողական հիմնարկում նրան ցուցաբերված անմարդկային վերաբերմունքի և ամբաստանյալին խոշտանգումների ենթարկելու հետևանք է:
Մարդու Իրավունքների և Հիմնարար Ազատությունների Պաշտպանության Մասին Եվրոպական Կոնվենցիայն, որ հետ պայմանագրի կողմ է հանդիսանում նաև Հայաստանը, 3րդ հոդվածով սահմանում է, որ. ՛՛Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի:՛՛
Հոդվածից բխում է, որ ոչ ոք իրավունք չունի որևէ մեկին ենթարկելու խոշտանգումների և ոչ ոք արժանի չէ նվաստացնող վերաբերմունքի: Եվրոպական դատական պրակտիկան ցույց է տալիս, որ Եվրոպական դատարանը խոշտանգում և նվաստացնող վերաբերմունք է համարում անձին ուղղված ցանկացած արարք, որը կարող է վնաս պատճառել վերջինիս հոգեվիճակին, կյանքին և առողջությանը, ինչպես նաև նվաստացնել նրա մարդկային արժանապատվությունը:
ՀՀ Քրեական օրենսգրքի 48 հոդվածի 2րդ կետը սահմանում է, որ ՛՛Պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաեւ կանխել հանցագործությունները:՛՛
Հոդվածից նաև բխում է, որ բացի հոդվածում սահմանված պատժի նպատակներից, որևէ այլ նպատակներ նախատեսված չեն:
Հրաչյա Գևորգյանի քրեակատարողական հիմանրկում ձեռք բերած ծանր առողջական և հոգեկան վիճակիը վկայում են այն մասին, որ ՀՀ արդարադատության համակարգում գործող մարմինները և նրանք աշխատակիցները իրենց ֆունկցիաները կատարելիս թերանում են ցուցաբերել տվյալ ոլորտում աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված չափով պրոֆեսիոնալիզմ, այն է՝ պատասխանատվության զգացում և գործին ըստ էության մոտենալու ունակություն:
Սրա մասին վկայում է այն փաստը, որ այս պահին Նուբարաշեն ՔԿՀ բուժմասի աշխատակազմի և ՔԿՀ դիտորդական խմբի անձնակազմի կողմից իրականացվող թերի աշխատանքի հետևանքով խախտվում են ոչ միայն ազգային օրենսդրական նորմերը, այլ նաև մարդու իրավունքների պաշտպանությանը ծառայող միջազգային իրավական ամենակարևոր փաստաթղթերից մեկով սահմանված համընդհանուր նորմը:
Views 409
Leave a Reply