Զոհված զինվորի գործով վկան ժամանակին չի զորացրվել. Նախարարը խոստացել է զբավել
Դատական նիստի ժամանակ հարցաքննության են բերել գործով անցնող վկա Արման Մնացականյանին, ով ծառայում է Ռազմական ոստիկանությունում, իսկ ժամանակին ծառայել է այն զորամասում, որտեղ ծառայել է Արտակ Նազարյանը:Դեկտեմբերի 4-ին Մնացականյանը պետք է զորացրվեր, սակայն դա տեղի չունեցավ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը` Հելսինկյան ասոցիացիայից, և տուժողի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը, այսօր հանդիպել են ՀՀ պաշտպանության նախարարի հետ և տեղեկացրել, որ Մնացականյանըդեռ չի զորացրվել: Սեյրան Օհանյանը խոստացել է զբաղվել այդ հարցով:Մինչ Մնացականյանին կհարցաքննեին, Մարտիրոսյանը հետաքրքրվել է, թե ով է վարձել նրա փաստաբանին, քանի որ անցյալ դատական նիստին Մնացականյանը փաստաբան չի ունեցել, և դատավորն ասել էր, որ նրան հանրային պաշտպան կտրամադրեն: Պարզվել է, որ նա Փաստաբանների պալատի անդամ է: Դատավորը հայտարարել է, թե իրեն չի հետաքրքրում` ով է վարձել Մնացականյանի պաշտպանին:Մարտիրոսյանը սա համարել է դատավորի կողմից կողմնակալ քայլ և ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել նրան, որը դատավորը մերժել է:Այնուհետև տուժողի իրավահաջորդի փաստաբան Մուշեղ Շուշանյանը միջնորդել է Մնացականյանին հարցաքննել զորացրվելուց հետո, որին միացել են բոլոր ամբաստանյալների պաշտպանները, սակայն առաջարկը մերժվել է:Գործով անցնող մեղադրյալ Հակոբ Մանուկյանի փաստաբան Հրանտ Գևորգյանը ինքնաբացարկի միջնորդություն է հայտնել մեղադրող դատախազ Հարություն Հարությունյանին` թերի քննություն կատարելու համար: Իսկ Ռուբեն Մարտիրոսյանը, միանալով այդ միջնորդությանը, ավելացրել է, որ գործով անցնող վկա Արթուր Մկրտչյանի այն դիմումը, որում նա նշել է, որ իր նախաքննական ցուցմունքն իրենից կորզել են` Ռազմական ոստիկանությունում իրեն ծեծելով, չի համապատասխանում իրականությանը, կորել է գործի նյութերից: Այս միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը` ժամը 14.00:
Տեղեկատվությունը` http://www.epress.am-ի
Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի
Թողնել մեկնաբանություն