Skip to main content

Ծոմակին պատկանող “Դի-Այ-Ուայ” փաբի վերանորոգման աշխատանքները խանգարվում են

Ըստ Հելսինկյան Ասոցիացիայի ստացած տվյալների`այսօր ժամը 17:00-ի սահմաններում տեղի է ունեցել Արմինե Օգանեզովայի (Ծոմակի) հասցեին ուղղված հերթական սպառնալիքը: Հիշեցնենք, որ Մայիսի 8-ին առավոտյան ժամը 05:30-ի սահմաններում Ծոմակին պատկանող “Դի-Այ-Ուայ” փաբը պայթեցվել էր երիտասարդ ազգայնական խմբի անդամների կողմից: Վերջին օրերին ամեն օր տվյալ երիտասարդները խմբով գալիս են “Դի-Այ-Ուայ” փաբի մոտ նստում: Իսկ այսօր ժամը 16:30-ի սահմաններում տվյալ խմբի անդամներից 3-ը հերթական անգամ գալով այստեղ՝ սպառնալիքներ են տեղացել փաբի տիրուհու հասցեին, հայհոյել, ասելով, որ իրենք ֆաշիստ են և թույլ չեն տալու, որ վերականգնեն փաբը: Երիտասարդներից մեկն ընդհուպ թքել է Ծոմակի վրա: Զանգահարել են ոստիկանություն. ոստիկանությունից ոչ ոք մինչև հիմա չի ներկայացել:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով