Հայաստանյան իրավապաշտպանները միավորում են ջանքերը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունվարի 24-ին Երևանում՝ «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» հասարակական կազմակերպության գրասենյակում, կայացավ Մարդու իրավունքների տան անդամ-կազմակերպությունների կողմից համաձայնության հուշագրի ստորագրումը։ Նրանց նպատակն է միավորել Միության անդամ հասարակական կազմակերպությունների ջանքերը և խթանել ինչպես անդամ ՀԿ-ների, այնպես էլ Հայաստանում գործող մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանությամբ զբաղվող այլ ՀԿ-ների համագործակցությունը:
Միության անդամներն իրենց գրասենյակը պատրաստվում են բացել ապրիլ ամսից։ Յուրաքանչյուր ոք, ում իրավունքները այս կամ այն ոլորտում խախտվել են, կարող է դիմել Մարդու իրավունքների տուն՝ տեղեկատվություն և իրավաբանական աջակցություն ստանալու համար։
Մարդու իրավունքների տան անդամ կազմակերպություններն են․
«Հելսինկյան ասոցիացիա», «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք», «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ», «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ», ««Սոցիոսկոպ» հասարակական ուսումնասիրությունների և խորհրդատվության կենտրոն», «Կանանց ռեսուրսային կենտրոն», «Դեմոկրատիան այսօր», ««Շահխաթուն» կանանց, ժողովրդավարության աջակցության» ՀԿ, «Իրավունքի գերակայություն», «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Հավասար իրավունքների ապահովում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Տեղեկատվությունը` epress.am-ի:
Թողնել մեկնաբանություն