Skip to main content

Բողոքի ցույցը շարունակվում է

Հիշեցնենք, որ բողոքի ակցիաները սկսել են հունիսի 19-ից: Որոշված էր անցկացնել երթ, սակայն հանրահավաքից հետո մարդիկ որոշում են չհեռանալ Ազատության հրապարակից այնքան ժամանակ, քանի դեռ չեղյալ չհայտարարվի էլեկտրաէներգիայի թանկացման մասին որոշումը: Որոշվում է կայացվում՝ նստացույց անել մինչև հունիսի 22-ը, որից հետո, եթե իշխանությունների կողմից որևէ քայլ չարվի, երթով շարժվել դեպի Բաղրամյան պողոտա՝ նախագահի նստավայրին մոտ: Դրանից հետո ոստիկանները հրելով մտել են ցուցարարների շարքերը, սպառնալով ուժ կիրառել՝ հրապարակից կհեռանալու դեպքում: 2 օր Ազատության հրապարակում գիշերելուց հետո, հունիսի 22-ին հավաքի մասնակիցները ինչպես և որոշված էր շարժվում են դեպի Բաղրամյան պողոտա և գիշերը լուսացնում այնտեղ: Հունիսի 23-ի վաղ առավոտյան ոստիկանությունը ջրցան մեքենաների միջոցով և ուժի կիրառմամբ ցրում է հավաքը: Քաղաքացիների մի մասը տարբեր աստիճանի վնասվածքներով, կապտուկներով և սալջարդներով տարվում է հիվանդանոցներ, մյուս մասը ոստիկանական բաժանմունքներ: Այս ընթացքում ոստիկանական ուժերի կողմից հավաքի մասնակիցներին և ԶԼՄ ներկայացուցիչներին հասցվել է ոչ միայն առողջական, այլև նյութական վնաս, մասնավորապես մարդկանց ծեծելուց, սպառնալուց և հայհոյելուց բացի, լրագրողների ձեռքերից խլվել են և կոտրվել տեսախցիկներ, պատռվել լրագրողական վկայականներ: Պատահել են դեպքեր, երբ բժիշկը հրաժարվել է օգնություն ցուցաբերել տուժածին: humanrightstv.am կայքում կարող եք ծանոթանալ պարբերաբար թարմացվող տեսանյութերին և ստանալ լրացուցիչ տեղեկատվություն:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով