Skip to main content

Փաստաբան Երվանդ Վարոսյանը դատարան է ներկայացրել երկու հայց՝ Փաստաբանների պալատի դեմ

18/05/2016թ-ին դիմել եմ Պալատի նախագահին և պահանջել եմ ինձ տրամադրել 2015թ-ի ընթացքում ստացված 180 դիմում-բողոքների պատճենները, որոնց քննարկման արդյունքում կարգապահական վարույթներ չեն հարուցվել, ինչպես նաև այդ դիմում
-բողոքների քննարկման արդյունքում կայացված որոշումների, դիմումների հեղինակներին առաքված գրությունների պատճենները։

2016թ-ի հունիս ամսին ստացել եմ Պալատի (այսուհետև նաև պատասխանող) աշխատակազմի ղեկավարի գրությունը, որով վերջինս մերժել է տեղեկատվության տրամադրումն այն հիմնավորմամբ, որ դիմում-բողոքներում առկա է փաստաբանական գաղտնիք, ինչպես նաև անձնական տվյալներ և այդ հիմքով չի կարող տրամադրվել, թեև վերջում նշել է, որ՝ «Կարգապահական գործերով խորհրդի որոշումները կայացվելուց հետո միայն կարող են ունենալ հանրային հասանելիություն»։

Երվանդ Վարոսյանը դատարանին խնդրում է՝ պարտավորեցնել ՀՀ փաստաբանների պալատին իրեն տրամադրել 2015թ-ի ընթացքում ստացված 180 դիմում-բողոքների պատճենները, որոնց քննարկման արդյունքում կարգապահական վարույթներ չեն հարուցվել, ինչպես նաև այդ դիմում-բողոքների քննարկման արդյունքում կայացված որոշումների, դիմումների հեղինակներին առաքված գրությունների պատճենները։

Իր մյուս հայցով Երվանդ Վարոսյանը դատարանին խնդրում է՝ պարտավորեցնել ՀՀ փաստաբանների պալատին տրամադրելու տեղեկատվություն ՀՀ Փաստաբանների պալատի Հանրային պաշտպանի գրասենյակի օժանդակ աշխատակիցների վերաբերյալ, ներառելով այդ աշխատակիցների քանակը, անուններն ու ազգանունները, զբաղեցրած պաշտոններն ու գործառույթները՝ 2015թ. սկզբից մինչ օրս, ինչպես նաև  ՀՀ փաստաբանների պալատում աշխատող ՀՀ փաստաբանների պալատի նախագահի բոլոր բարեկամների ու հարազատների վերաբերյալ, ներառելով տեղեկություններ այդ անձանց կողմից զբաղեցրած պաշտոնների ու այդ պաշտոններում նշանակվելու համար նրանց ընտրության մեխանիզմի  վերաբերյալ:

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով