Անկախությունն առաջին հերթին մարդու՝ որպես ամենամեծ արժեքի առկայությունն է մեր երկրում: Այդ արժեքը վերջին քսան տարիներին ավազակապետական իշխանության ջանքերով կորցրել էր իր նշանակությունը: Ինչու եմ ասում մարդը, որովհետև այդ մարդն է ստեղծում անկախ երկրի համար կարևոր մյուս արժեքը՝ ժողովրդավարությունը՝ իր բոլոր դրական դրսևորումներով: Ու թեև ժողովրդից գողացված իշխանությունն ըստ էության արդեն քանի ամիս է վերադարձվել է ժողովրդին, սակայն իշխանության որոշ օղակներ փորձում են հին ռեժիմին հարություն տալ, սակայն՝ ապարդյուն: Անկախություն կերտած ժողովուրդն այս հնարավորությունը չպետք է բաց թողնի ու այլևս թույլ չտա իրենից գողանալ իր իշխանությունը: Անկախ որոշ հանգամանքներից, հուսամ, որ այս տարի սեպտեմբերի 21-ին ՀՀ քաղաքացին անկախության տոնը կնշի որպես իսկական տոն, ինչը չէր արվում շուրջ երկու տասնամյակ:
Լիլիթ Թադևոսյան
Թողնել մեկնաբանություն