Կ.Կունգուրցեվ. "Երկու վկան քիչ է, մի երկու վկա էլ պետք է"

kungorcevԼոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2014 թ. դեկտեմբերի 1-ին կայացավ Կ. Կունգուրցևի գործով հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում շարունակեցին ցուցմունքներ տալ գործով վկաները: Ցուցմունքներ տվեցին Դ. Հովակիմյանի թիմակիցներից երեք պատանիներ և մարզիչներից մեկը:


Վկաներից երկուսը, որոնց նախաքննական ցուցմունքները կազմել էին Կունգուրցևի մեղադրանքի հիմքը, դատարանում ըստ էության հրաժարվեցին իրենց ցուցմունքներից. վկա Ա. Հ.-ն նշեց, որ նախաքննության ընթացքում իր կողմից տված ցուցմունքների հիմնական մասը ինքը հորինել է և չի տեսել թե ինչպես է Կունգուրցևը դանակով հարվածում Դ. Հովակիմյանին (նախաքննության ժամանակ մի քանի ցուցմունք էր տվել, որ տեսել է դանակահարելու պահը): Մյուս վկան՝ Ա. Կ.-ն դատարանում հայտնեց, որ նախաքննության ընթացքում ճիշտ ցուցմունքներ չի տվել, ինքը իրականում չի տեսել Կունգուրցևի կողմից Դ. Հովակիմյանին դանակահարելու պահը և չի եղել դեպքի վայրում: Ինչ վերաբերում է նրան, որ նախաքննության ընթացքում հայտնել էր, որ այդ ամենը տեսել է անձամբ սուտ է և հիմնված է եղել միայն իր ընկերների պատմածի վրա:
Վկա մարզիչ Հ. Մ.-ն դատարանում ցուցմունք տվեց, որ ինքը տեղյակ է եղել, որ Կունգուրցևի դեմ ցուցմունք տված իր 4 սաներից 2-ը ճիշտ չեն ասել նախաքննության ընթացքում և նրանք տեղի ունեցածի մասին միայն լսել են ուրիշներից և դեպքին ականատես չեն եղել:
Փաստացի 4 “հիմնական” վկաներից 3-ի նախաքննական ցուցմունքները հերքվեցին դատաքննության ժամանակ:
Հաջորդ դատական նիստը նշանակված է դեկտեմբերի 17-ին:





Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի ETV-ի համար:


  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1716
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association