Կարեն Կունգուրցեվի գործ. վկաները ոչինչ չեն հիշում. Տեսանյութ

kungurcevՀելսինկյան ասոցիացիան շարունակում է մոնիթորինգ իրականացնել Կարեն Կունգուրցևի  գործով ընթացող դատավարությանը:
Երեկ՝ 2015 թվականի մարտի 2-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացավ հերթական դատական նիստը: Նիստի ընթացքում շարունակվեց վկաների հարցաքննությունը: Ինչպես և նախորդ նիստերի ընթացքում, այս նիստի ժամանակ էլ գրեթե բոլոր վկաները նշեցին, որ երկար ժամանակ է անցել դեպքից, և ոչինչ չեն հիշում:


Իսկ այն, ինչը որ նրանք հիշում և պատմում էին դատարանում, էականորեն տարբերվում էր իրենց նախաքննական ցուցմունքներից: Վկաներից մեկն ընդհանրապես նշեց, որ ինքը դեպքի մասին պատմել է քննիչին այլ բան, սակայն քննիչն իրեն գրելու համար թելադրել է այլ բան, ինչը ինքը կատարել է: Եվ դա կատարվել էր անչափահաս վկայի ծնողի և մարզիչի ներկայությամբ: Դահլիճում գտնվող ծնողը չհերքեց, որ իր տղան գրել է քննիչի թելադրածը:
Գործով նման իրավիճակների պարբերաբար կրկնվելն այլևս զարմանք չեն առաջացնում ոչ միայն Հելսինկյան ասոցիացիայի դիտորդների, այլ նաև դատավարության մասնակիցների մոտ, ովքեր հաճախ չեն թաքցնում իրենց վրդովմունքը՝ վկաների ակնհայտ սխալ և իրականությունից ու որևէ տրամաբանությունից զուրկ ցուցմունքների վերաբերյալ:

Նիստի վերջում դատարանը քննեց Կ. Կունգուրցևի պաշտպան՝ Ա.Պապիկյանի,  միջնորդությունը՝ քննիչի 2013 թվականի հոկտեմբերի 16-ին կայացրած՝ մեղադրյալի տեսակցությունները և հեռախոսային խոսակցությունները արգելելու մասին որոշումը վերացնելու մասին:
Դատարանը բավարարեց պաշտպանի միջնորդությունը, և շուրջ մեկուկես տարի Կ. Կունգուրցևի նկատմամբ կիրառված սահմանափակումը վերացվեց:
Դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց քննության մարտի 9-ին:
Մանրամասները՝ տեսանյութում:




Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի:




  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1133
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association