Հրաչյա Գևորգյանի գործ. SOS!!!

Prison Life112012 թվականի մարտի 27-ից Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում է քննվում քրեական գործն ըստ մեղադրանքի Հրաչյա Գևորգյանի ՀՀ քրեական օրենսգրքի 218, 34-139, 316 և182 հոդվածներով:

 

Երեք տարուց ավել տևող քրեական գործի անօրինականությունների և հակասությունների մասին, որոնք բազմաթիվ են քրեական գործում  չենք նշում, քանի որ առկա է ավելի կարևոր խնդիր, որը սպառնում է ոչ միայն ամբաստանյալի առողջությանը, այլ նաև կյանքին: Ընդ որում Հ.Գևորգյանը երեք տարի է կալանքի տակ է, չհաշված նախաքննության ընթացքում կալանքի տակ գտնվելու ժամկետը: 

Ինչպես նշել էինք Հրաչյա Գևորգյանը առողջական խնդիրների պատճառով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից տեղափոխվել է Հանրապետական հիվանդանոցի վերակենդանացման բաժամունք երկկողմանի թոքաբորբի և սուր շնչառական անբավարարության պատճառով, այնուհետև բուժում ստանալուց հետո՝ կրկին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ: Սակայն ՔԿՀ տեղափոխվելուց հետո վերջինիս որևէ բուժում չեն իրականացրել, ավելին ավելի է վատացել՝ չի կարողանում խոսել և ինքնուրույն քայլել,և այդ վիճակով երեկ երեկոյան տեղափոխվել է Նուբարաշեն ՔԿՀ:
Հրաչյա Գևորգյանի նկատմամբ իրականացվող անմարդկային վերաբերմունքի մասին ահազանգել ենք ՄԻՊ արագ արձագանքման խմբին, ովքեր մի քանի անգամ այցելել են Հ.Գևորգյանին, սակայն որևէ դրական արդյունք չկա. ՔԿ վարչությունը անտեսում է բոլոր բողոքները:

 

 

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1316
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association