Հրաչյա Գևորգյանի նկատմամբ անմարդկային վերաբերմունքը շարունակվում է

hrachya1Այսօր` 09.07.2015 թ-ին, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ՝ Արման Վեզիրյանը, տեսակցել է Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հ.Գևորգյանին, ով իրավապաշտպանին հայտնել է, որ այսօրվանից հացադուլ է սկսել,
քանի որ ՔԿՀ-ը կրկին բուժում չի իրականացնում, բողոքները մնում են անպատասխան կամ էլ վարչակազմը հայտնում է, որ եթե ուզում է կարող է դրսից իր հաշվին բժիշկ հրավիրել բուժում ստանալու համար, սակայն վերջինս անվճարունակ է, իսկ հարազատներից միայն 72 տարեկան մայրն է, ով ծերության կենսաթոշակառու է:
Տեսակցության կալանավորին բերել էին սայլակով, վերջինս չէր կարողանում քայլել, հյուծված էր, դժվարությամբ էր խոսում: Վերջինս Ա.Վեզիրյանին ներկայացրել է իր գանգատները՝ չի կարողանում խոսել, ուտել, չի քայլում, սակայն Նուբարաշեն ՔԿՀ–ը անտեսում է դա, Հ.Գևորգյանին անվանում են «սիմուլյանտ» և պատճառաբանելով, որ իր մոտ միայն բրոնխիտ է, բուժում չեն իրականացնում: Սակայն պետք չէ բժիշկ լինել, որպեսզի հասկանալ, որ բրոնխիտից անձը նման վիճակում չի հայտնվում: Ավելին, հենց քրեակատարողական հիմնարկը մի քանի դատական նիստի վերջինիս չի ներկայացրել առողջական վատ վիճակի պատճառով:
Հ.Գևորգյանի հացադուլ սկսելու պատճառը և պահանջը միայն մեկն է պատշաճ բուժում ստանալը, իսկ թե ինչու քրեակատարողական հիմնարկը այն չի իրականացնում անհասկանալի է, որն էլ հիմք է տալիս պնդելու, որ դա դիտավորություն է, որն ուղղված է Հ.Գևորգյանի դեմ:



  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1193
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association