Արթուր եվ Մուշեղ Մանուչարյանների դատավարությունը. տեսանյութ

musheghՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Ն.Օհանյանի նախագահությամբ, քննության է առնվում քրեական գործն ըստ մեղադրանքի՝ Ա.Մանուչարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, և Մ.Մանուչարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Գործով որպես մեղադրող հանդես են գալիս՝ Գ.Մինասյանը և Ա.Ավետիսյանը, պաշտպաններ՝ Հ.Դավթյան և Գ.Խաչատրյան:


Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գործով չպարզված հանգամանքներում ապօրինի ձեռք է բերել խոշոր չափերով «Ափիոն» տեսակի թմրամիջոց, որը 11.12.2014թ կալանավորվածներին պահելու վայր հանդիսացող ՀՀ ԱՆ «Գորիս» ՔԿՀ տեսակցությունների և հանձնուքների սենյակում տեսակցության ժամանակ ապօրինի իրացրել է որդուն`Մուշեղ Մանուչարյանին, իսկ Մուշեղ Մանուչարյանը մեղադրվում է այն բանում, որ նա առանց իրացնելու նպատակի ապօրինի ձեռք է բերել և պահել խոշոր չափերով թմրամիջոց:
Դեռևս նախաքննության փուլում Արթուր Մանուչարյանի ազգականը՝ Հրահատ Մանուչարյանը, ինքնախոստովանական ցուցմունք էր տվել, այն մասին, որ Արթուր Մանուչարյանի հետ գնացել էր «Գորիս» ՔԿՀ Մուշեղ Մանուչարյանին տեսակցության, որի ժամանակ ինքն է վերջինիս գրպանում աննկատ դրել զանգվածը, որը ձեռք էր բերել պարսիկ վարորդից: Սակայն նախաքննության մարմինը վերջինիս ցուցմունքը համարել է անարժանահավատ և մեղադրանք առաջադրել Ա.Մանուչարյանին:
Քրեական գործը դատարանում է սույն թվականի ապրիլ ամսից, երկրորդ նիստից հետո դատարանի որոշմամբ այս գործին միացրել է նաև մեկ այլ քրեական գործ, որով Մ.Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 319 հոդվածով, սակայն դատարանի այդ որոշումը հիմնավոր չէր քանի որ առաջին գործով վկաները երկրորդ գործով տուժող են, և նրանք ներկա են գտնվել դատաքննությանը, մինչդեռ վկաները իրավունք չունեն գտնվելու նիստերի դահլիճում:
Սույն քրեական գործը նախագահող դատավոր՝ Ն.Օհանյանը ակնհայտ անհավասար վերաբերմունք է ցուցաբերում կողմերի նկատմամբ, ինչպես նաև բազմիցս անգամ խախտել է անմեղության կանխավարկածը, որը Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի կոպիտ խախտում է: Դատաքննության ընթացքում ցուցմունք տվող վկաներին ուղղորդում է,  միջամտում պաշտպանական կողմի կողմից հարցեր տալու ժամանակ կամ վկաներին հարցերին պատասխանելու ընթացքում պատասխանը ձևափոխում կամ միջամտելով հասկացնում պատասխանը, օրինակ՝ պաշտպանի հարցին, տեսել է արդյոք Ա.Մանուչարյանի կողմից Մ.Մանուչարյանին թմրանյութը փոխանցելից վկան պատասխանել է ոչ, այնուհետև դատավորի միջանտությամբ, որ «ինչ ես պատասխանում, ուշադիր հարցը լսի» վկան պատասխանել է ՝ այո:
Ներկայումս հետազոտվել են ապացույցները, հարցաքննվել են վկաները, ամբաստանյալները: Ամբաստանյալների հարցաքննությունից հետո պարզվել է, որ «հայտնաբերված փաթեթը զննելու և առգրավվելու մասին արձանագրությունը» կազմելիս ընթերականեր մասնակից չեն եղել, թեև նշված են երկու ընթերակաների տվյալներ: Պաշտպանական կողմի՝ ընթերականերին դատարան հրավիրելու և հարցաքննելու մասին միջնորդության հիման վրա 28.09.2015 թ-ին տեղի ունեցած դատական նիստին ներկայացավ ընթերակա Գ.Սարգսյանը, ով ասեց, որ ոչինչից տեղյակ չէ, իրեն բերել են բաժին, ցույց տվել սեղանի վրա դրված ինչ որ զանգված և ստիպել են ստորագրել արձանագրությունը: Երկրորդ ընթերական /ով 1931 թ-ին ծնված անձ էր/ դատական նիստին չէր ներկայացել, դատարանը որոշեց վերջինիս բերման ենթարկել և դատական նիստը հետաձգեց մինչև սույն թվականի հոկտեմբերի 29-ը, Կապան քաղաքի նստավայր: 

 Մանրամասները՝ տեսանյութերում:




Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի:


  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1114
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association