ՄԻԵԴ որոշմամբ Հայաստանը խախտել է ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածը

collage20.10.2015 թ-ին ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում՝ Սաղաթելյանը ընդդեմ Հայաստանի գործով, համաձայն որի Հայաստանը խախտել է Մարդու իրավունքների և ազատությունների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը: Սույն գործով Անահիտ Սաղաթելյանի ներկայացուցիչներն են հանդիսանում Միքայել Դանիելյանը և Արա Ղազարյանը, որոնք բողոքը ՄԻԵԴ ներկայացրել էին  2004 թ-ին:

11 տարի անց կայացվեց որոշում համաձայն որի՝ ճանաչելով Անահիտ Սաղաթելյանի իրավունքները ՄԻԵԴ-ը ոչ նյութական վնասի հատուցում է սահմանել 3600 եվրո և նյութական վնասի հատուցում՝ 1300 եվրո, որը պետությունը պարտավոր է վճարել որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց երեք ամսվա ընթացքում: 
Հիշեցնենք, որ Անահիտ Սաղաթելյանը որպես դատավոր աշխատել է Գեղարքունիքի մարզի դատարանում, սակայն 2004 թվականին անհիմն ազատվել էր աշխատանքից: Վերջինս բողոքարկել էր որոշումը դատական կարգով, որի ընթացքին հետևել է Հելսինկյան ասոցիացիան: Ներպետական դատարանները մերժել էին Ա.Սաղաթելյանի հայցն ու բողոքները, որից հետո Հելսինկյան ասոցիացիայի  և Արա Ղազարյանի աջակցությամբ բողոք էր ներկայացվել ՄԻԵԴ:  



  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1215
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association