Դատավորը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները և դատավորին հայտնած ինքնաբացարկը

musheghՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր՝Ն.Օհանյանի նախագահությամբ քննվող քրեական գործով ըստ մեղադրանքի Արթուր Մանուչարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և Մուշեղ Մանուչարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետովև  319 հոդվածի  2-րդ մասով դատաքննությունը մոտեցել է ավարտին:

 Հետազոտվել են քրեական գործի նյութերը, ցուցմունք են տվել տուժողները, վկաները և ամբաստանյալները: Հերթական դատական նիստին 20.11.2015  թ-ին  Ա.Մանուչարյանի պաշտպան Գ.Խաչատրյանը ներկայացրել է չորս միջնորդություն՝ 11.12.2014 թ-ի խուզարկություն կատարելու վերաբերյալ արձանագրությունը և 11.12.2014 թ-ի Մուշեղ Մանուչարյանի մոտից հայտնաբերված փաթեթը զննելու և առգրավվելու մասին արձանագրությունը , ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության  Գորիսի բաժնի պետ՝ Ա.Դավթյանի  13.04.15  թ-ի թիվ 78-2/1-1104 գրությունը, «Հեռախոսային խոսակցությունների վերահսկում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում կատարված գաղտնալսումներն ու սղագրությունները և իրեղեն ապացույցը անթույլատրելի ապացույցներ  ճանաչելու մասին: Ամբաստանյալ Մ.Մանուչարյանի պաշտպանը միջնորդություն չի ներկայացրել:  Դատավոր՝ Ն.Օհանյանը, լսելով կողմերի կարծիքները պաշտպան՝Գ.Խաչատրյանի ներկայացրած միջնորդությունների վերաբերյալ, խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 102  հոդվածը որոշել է միջնորդությունների լուծմանը անդրադառնալ խորհրդակցական սենյակում դատական ակտ կայացնելիս: Պաշտպանը առարկելով դատարանի անօրինական գործողությունների դեմ, ներկայացրել է նաև դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն, որը դատավորը կրկին մերժել է: Նույն դատական նիստին մեղադրողը նաև ներկայացրել է մեղադրական ճառը, որով համարել է, որ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքը հիմնավոր է, միջնորդելով Ա.Մանուչարյանին դատապարտել ազատազրկման ինը տարի ժամկետով, իսկ Մ.Մանուչարյանին՝ ազատազրկում ութ տարի ժամկետով:
Պաշտպանական կողմը պաշտպանական ճառը ներկայացնելու համար միջնորդել է հետաձգել դատական նիստը տաս օրով, որը դատարանի կողմից բավարարվել է:
Սույն թվականի նոյեմերի 30-ին և դեկտեմբերի 11-ին նշանակված դատական նիստերը չի կայացել պաշտպան՝ Գ.Խաչատրյանի վատառողջ լինելու հետևանքով դատարան չներկայանալու պատճառով: 



  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1441
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association