Դատական սանկցիա՝ դատախազի նկատմամբ

Օգոստոսի 2-ին Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատական նիստը: Այն նախորդ անգամ հետաձգվել էր, քանի որ դատախազ Ա. Սմբատյանը արձակուրդ էր գնացել: Այսօր նա դարձյալ  չէր ներկայացել դատական նիստին: Դատավորը սա գնահատեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և որպես սանկցիա  դատախազի նկատմամբ կիրառեց նախազգուշացում և տեղեկացրեց, որ համապատասխան գրությամբ կդիմի վարչական շրջանի դատախազութուն, որ եթե Սմբատյանը չի ներկայանալու նիստերին, ապա գործում ներգրավվի մեկ այլ մեղադրող:

Նշենք, որ Արբակ Բաբասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝117 հոդվածով  և 177 հոդվածով:

Արբակ Բաբասյանի պաշտպան Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքերով,  հենց առաջին դատական նիստի ժամանակ  տուժողը հայտարարել էր, որ ինքը հրաժարվում է իր բողոքից և՛ 117 հոդվածի մասով,  և 177 հոդվածի մասով:

«Ամեն դեպքում, տուժողի հրաժարվելու հիմքով դատարանը կարող էր կարճել 177 հոդվածի մասով: Չնայած` 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը դա մասնավոր բնույթի մեղադրանք չէ, բայց դատարանը կարող էր կարճել 177 հոդվածի մասով, սակայն, իմ պաշտպանյալը համոզված լինելով իր անմեղության մեջ՝ հրաժարվեց հաշտվելուց և դատարանում հայտարարությամբ հանդես եկավ, որ ինքը տուժողի կողմից այդ հաշտության առաջարկը չի ընդունում: Նա ասաց՝ ես ցանկանում եմ, որ դատավարությունը ընթանա և օբյեկտիվ քննությամբ վերջնական դատական ակտով որոշվի` արդյոք ինձ առաջադրված մեղադրանքները կան, թե՞ չկան: Այդ հիմքով դատարանը շարունակեց գործի քննությունը»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Դատախազի բացակայության պատճառով դատավորը հետաձգեց դատական նիստը: Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 11-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1170
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association