Արբակ Բաբասյանի գործով վկան պարբերաբար հակասում էր ինքն իրեն (տեսանյութ)

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատական նիստը:  Այսօրվա նիստի ժամանակ հարցաքննվեց գործով անցնող վկա Վլադիմիր Կոդաբաշյանը, որի ներկայությունն ապահովելու համար նախորդ դատական նիստին դատավորը որոշում կայացրեց նրան բերման ենթարկել:Իդեպ, վկան չցանկացավ, որ դատարանի դահլիճում իրեն տեսանկարահանեն:

Նշենք, որ վկան իր ցուցմունքի մեջ սկզբում ասաց, որ տեսել է, թե ինչպես է Արբակ Բաբասյանը մի քանի անգամ հարվածում գործով տուժող Լևոն Գրիգորյանին, հետո ասաց, որ հնարավոր է մի երկու հարված հասցրած լինի Գրիգորյանին: Այնուհետև նա նշեց, որ տեսել  է, թե ինչպես է Արբակ Բաբասյանը  Գրիգորյանի՝ գետնին ընկած ժամանակ, նրա գրպանից ինչ-որ թուղթ  հանել, որը միգուցե ծրար է եղել, այնուհետև նա ասաց, որ միգուցե դա Բաբասյանի գրպանից է ընկել և նա վերցրել է:

Վկայի հարցաքննությունից հետո Արբակ Բաբասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը  միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցումունքները, քանի որ դրանցում առկա են էական հակասություններ:

Հակասությունների մասին հարցին վկան տալիս էր դարձյալ իրար հակասող պատասխաններ, նույնիսկ նշեց, որ հնարավոր է քննիչն իրեն լավ չի հասկացել և իր մտքերը ճիշտ չի արձանագրել:

Հարցաքննությունից հետո դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին, հրապարակեց գործում առկա փաստաթղթղերը: Դրանից հետո հարցաքննեցին Արբակ Բաբասյանին, ով ասաց, որ ինքը գնացել էր Գրիգորյանից վերցնելու այն  գումարը, որը Գրիգորյանը պարտքով վերցրել էր իր հորից և  հետ վերադարձնելը ձգձգում էր: Եվ երբ հերթական անգամ գնացել է իր գումարը հետ վերցնելու Լևոն Գրիգորյանը դիտավորյալ սրել է  իրավիճակը, հրել է Բաբսյանին, ինչից հետո վերջիսն մեկ անգամ հարվածել  է Գրիգորյանին և մեկ անգամ էլ հրել է նրան, հարվածի արդյունքում Գրիգորյանի աչքի հատվածում կապտուկ է առաջացել, իսկ հրելուց հետո Գրիգորյանն ընկել է աթոռների վրա, և անհաջող շարժում է արել ու ընկել գետնին: Իսկ ծրար կամ գումար՝ Գրիգորյանի գրպանից չի հանել:

Նշենք նաև, որ Արբակ Բաբասյանն իր հարցաքննությունից հետո դատարանին ասաց, որ ինքը ցանկանում է դատարանին տրամադրել մի կրիչ, որում առկա է իր հոր և Գրիգորյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը, որտեղ հստակ կա խոսակցություն պարտք տված գումարի, իր հարվածի մասին:Նա նշեց, որ հունվարին չի տվել, որ կցվի գործին, քանի որ չի տեսել  քննչական մարմնի լրջությունը:

Դրանից հետո,Արայիկ Պապիկյանը մեկ օր ժամանակ խնդրեց դատարանից՝ միջնորդություն պատրաստելու համար, որպեսզի վերոնշյալ կրիչը կցվի գործի նյութերին: Դատավորը հետաձգեց դատական նիստը և այն նշանակեց սեպտեմբերի 2-ին, ժամը 15.00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:



  
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 943
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association