Արբակ Բաբասյանի գործով դատախազը կարդաց իր մեղադրական ճառը

Arayik ArbakԵրևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր մեղադրական ճառ ասաց մեղադրող դատախազ Արթուր Սմբատյանը:

Վերջինս իր ճառում միջնորդեց Արբակ Բաբասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դատախազը միջնորդեց  Արբակ Բաբասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով  դատապարտել տուգանքի 100 000 դրամի չափով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտել ազատազրկման երկու տարի վեց ամիս ժամկետով: Հաջորդ դատական նիստին պաշտպանական ճառ կասի Արբակ Բաբասյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ  Պապիկյանը: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին:

Հիշեցնենք, որ Արբակ Բաբասյանի նախկին աները՝ Լևոն Գրիգորյանը, Բաբասյանին մեղադրում էր իրեն ծեծելու և գողության մեջ, իսկ որոշակի ժամանակ անց, Գրիգորյանը դատարանում միջնորդել էր հաշտվել՝ հայտնելով, որ որևէ պահանջ չունի, սակայն, Արբակ Բաբասյանը առաջարկը չէր ընդունել՝ նշելով, որ ինքը կապացուցի, որ իրեն մեղսագրվող մեղադրանքը կեղծիք է և շինծու: Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Արբակ Բաբասյանը հայտնել էր, որ Լևոն Գրիգորյանն իրեն գումար էր պարտք և ձգձում էր այն վերադարձնել և վեճը առաջացել էր հենց դրանից:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1284
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association