Փաստաբանների պալատի ներկայացուցիչը տեսանկարահանվելու ցանկություն չուներ

Gevorg_Mkrtchyan.jpg

    Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում այսօր շարունակվեց փաստաբանի հայցն ընդդեմ  ՓՊ որոշման։ Փաստաբան Վահե Գրիգորյանը դատարանից պահանջում է անվավեր ճանաչել   պալատի նախագահի  և խորհրդի որոշումները։    Պատմությունը սկսել էր  փաստաբաններից Տիգրան Աթանեսյանի ՖԲ-ում հրապարակված նյութից հետո, երբ հայցվորը՝ Վահե Գրիգորյանը,  մեկնաբանություն էր գրել։

«Ինձ թվում է, որ դու [դիմելով պրն. Տ. Աթանեսյանին] պետք է փաստաբանների դպրոցում ժամեր վերցնես դասավանդելու համար «Ինչպիսին չպետք է լինեն Փաստաբանների պալատը եւ այն ներկայացնող անձինք» թեմայով եւ, որպես ուսումնական նյութեր, ունկնդիրներին բաժանես քո գործերով եւ դիմումների հիման վրա քեզ ուղղված նամակները: Իսկ այս նամակի 2-րդ կետին նախորդող պարբերության հեղինակը, որի մտքով անցել է նման պատասխան գրել փաստաբանին, իմ կարծիքով տառապում է կրիտինիզմով՝մի հիվանդություն, որը որոշակի հորմոնային անբավարարության հետեւանքով ժամանակին շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավորզարգացումը: Դրահամար, չեմ օգտագործի նրա նկատմամբ վիրավորական արտահայտություն՝հասկանալով, որ դա ֆիզիկական դիսֆունկցիայի հետեւանք է»։

    Դրա համար նա կարգապահական պատասխանատվության է ենթարկվել։

   Այսօր հայցվոր կողմը չէր ներկայացել դատական նիստին։ Փաստաբանների պալատի ներկայացուցիչ Գեւորգ Մկրտչյանն առարկեց տեսանկարահանման միջնորդության դեմ․ «Տեսանկարահանվելու ցանկություն չունեմ։ Դա որոշակի շահարկումների տեղիք է տալիս»,- ասաց Գեւորգ Մկրտչյանը։

    Պատասխանողը,  դատարանի առաջարկով,  ապացուցման վերաբերյալ գրավոր դիրքորոշում հայտնելու համար երկու շաբաթ ժամանակ    խնդրեց։ Դատական նիստը կշարունակվի մայիսի 30-ին։

   

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 927
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association