Դատարան

Արբակ Բաբասյանի գործով վկան պարբերաբար հակասում էր ինքն իրեն (տեսանյութ)

Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատական նիստը:  Այսօրվա նիստի ժամանակ հարցաքննվեց գործով անցնող վկա Վլադիմիր Կոդաբաշյանը, որի ներկայությունն ապահովելու համար նախորդ դատական նիստին դատավորը որոշում կայացրեց նրան բերման ենթարկել:Իդեպ, վկան չցանկացավ, որ դատարանի դահլիճում իրեն տեսանկարահանեն:

Նշենք, որ վկան իր ցուցմունքի մեջ սկզբում ասաց, որ տեսել է, թե ինչպես է Արբակ Բաբասյանը մի քանի անգամ հարվածում գործով տուժող Լևոն Գրիգորյանին, հետո ասաց, որ հնարավոր է մի երկու հարված հասցրած լինի Գրիգորյանին: Այնուհետև նա նշեց, որ տեսել  է, թե ինչպես է Արբակ Բաբասյանը  Գրիգորյանի՝ գետնին ընկած ժամանակ, նրա գրպանից ինչ-որ թուղթ  հանել, որը միգուցե ծրար է եղել, այնուհետև նա ասաց, որ միգուցե դա Բաբասյանի գրպանից է ընկել և նա վերցրել է:

Վկայի հարցաքննությունից հետո Արբակ Բաբասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը  միջնորդեց հրապարակել վկայի նախաքննական ցումունքները, քանի որ դրանցում առկա են էական հակասություններ:

Հակասությունների մասին հարցին վկան տալիս էր դարձյալ իրար հակասող պատասխաններ, նույնիսկ նշեց, որ հնարավոր է քննիչն իրեն լավ չի հասկացել և իր մտքերը ճիշտ չի արձանագրել:

Հարցաքննությունից հետո դատարանն անցավ ապացույցների հետազոտման փուլին, հրապարակեց գործում առկա փաստաթղթղերը: Դրանից հետո հարցաքննեցին Արբակ Բաբասյանին, ով ասաց, որ ինքը գնացել էր Գրիգորյանից վերցնելու այն  գումարը, որը Գրիգորյանը պարտքով վերցրել էր իր հորից և  հետ վերադարձնելը ձգձգում էր: Եվ երբ հերթական անգամ գնացել է իր գումարը հետ վերցնելու Լևոն Գրիգորյանը դիտավորյալ սրել է  իրավիճակը, հրել է Բաբսյանին, ինչից հետո վերջիսն մեկ անգամ հարվածել  է Գրիգորյանին և մեկ անգամ էլ հրել է նրան, հարվածի արդյունքում Գրիգորյանի աչքի հատվածում կապտուկ է առաջացել, իսկ հրելուց հետո Գրիգորյանն ընկել է աթոռների վրա, և անհաջող շարժում է արել ու ընկել գետնին: Իսկ ծրար կամ գումար՝ Գրիգորյանի գրպանից չի հանել:

Նշենք նաև, որ Արբակ Բաբասյանն իր հարցաքննությունից հետո դատարանին ասաց, որ ինքը ցանկանում է դատարանին տրամադրել մի կրիչ, որում առկա է իր հոր և Գրիգորյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը, որտեղ հստակ կա խոսակցություն պարտք տված գումարի, իր հարվածի մասին:Նա նշեց, որ հունվարին չի տվել, որ կցվի գործին, քանի որ չի տեսել  քննչական մարմնի լրջությունը:

Դրանից հետո,Արայիկ Պապիկյանը մեկ օր ժամանակ խնդրեց դատարանից՝ միջնորդություն պատրաստելու համար, որպեսզի վերոնշյալ կրիչը կցվի գործի նյութերին: Դատավորը հետաձգեց դատական նիստը և այն նշանակեց սեպտեմբերի 2-ին, ժամը 15.00-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:



  
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 942
0
0
0
s2sdefault

Արայիկ Խանդոյանը կալանավորվեց (թարմացված)

Arayik Xandoyan3.05 Դատավորը Արայիկ Խանդոյանին կալանավորելու մասին որոշում կայացրեց:
17.30 Այս պահին
Արայիկ Խանդոյանի կալանավորման  վերաբերյալ քննիչի միջնորդությունը հանձնվել է  Արաբկիր- Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: 
16.30 Քիչ առաջ Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը հայտնեց, որ Արայիկ Խանդոյանին՝ Միայնակ Գալյին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգքրի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը): Արայիկ Խանդոյանը չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 759
0
0
0
s2sdefault

Դատական սանկցիա՝ դատախազի նկատմամբ

Օգոստոսի 2-ին Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատական նիստը: Այն նախորդ անգամ հետաձգվել էր, քանի որ դատախազ Ա. Սմբատյանը արձակուրդ էր գնացել: Այսօր նա դարձյալ  չէր ներկայացել դատական նիստին: Դատավորը սա գնահատեց որպես անհարգալից վերաբերմունք դատարանի նկատմամբ և որպես սանկցիա  դատախազի նկատմամբ կիրառեց նախազգուշացում և տեղեկացրեց, որ համապատասխան գրությամբ կդիմի վարչական շրջանի դատախազութուն, որ եթե Սմբատյանը չի ներկայանալու նիստերին, ապա գործում ներգրավվի մեկ այլ մեղադրող:

Նշենք, որ Արբակ Բաբասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝117 հոդվածով  և 177 հոդվածով:

Արբակ Բաբասյանի պաշտպան Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանի խոսքերով,  հենց առաջին դատական նիստի ժամանակ  տուժողը հայտարարել էր, որ ինքը հրաժարվում է իր բողոքից և՛ 117 հոդվածի մասով,  և 177 հոդվածի մասով:

«Ամեն դեպքում, տուժողի հրաժարվելու հիմքով դատարանը կարող էր կարճել 177 հոդվածի մասով: Չնայած` 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը դա մասնավոր բնույթի մեղադրանք չէ, բայց դատարանը կարող էր կարճել 177 հոդվածի մասով, սակայն, իմ պաշտպանյալը համոզված լինելով իր անմեղության մեջ՝ հրաժարվեց հաշտվելուց և դատարանում հայտարարությամբ հանդես եկավ, որ ինքը տուժողի կողմից այդ հաշտության առաջարկը չի ընդունում: Նա ասաց՝ ես ցանկանում եմ, որ դատավարությունը ընթանա և օբյեկտիվ քննությամբ վերջնական դատական ակտով որոշվի` արդյոք ինձ առաջադրված մեղադրանքները կան, թե՞ չկան: Այդ հիմքով դատարանը շարունակեց գործի քննությունը»,- ասաց Արայիկ Պապիկյանը:

Դատախազի բացակայության պատճառով դատավորը հետաձգեց դատական նիստը: Հաջորդ դատական նիստը կկայանա օգոստոսի 9-ին, ժամը 11-ին:

Մանրամասները՝ տեսանյութում:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 951
0
0
0
s2sdefault

Հայաստանի դատարաններում բացակայում է դատավարական էթիկան

Հուլիսի 7-ին վերաքննիչ քրեական դատարանը Հրաչյա Գևորգյանի գործով կայացրեց վճիռ՝ առաջին ատայանի դատարանի վճիռն ուժի մեջ թողնելու մասին: Նշենք, որ Հրաչյա Գևորգյանը մեղադրվում էր իր քաղաքացիական կնոջը առևանգելու և շորթման միջոցով փող պահանջելու մեջ: Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդների հավաստմամբ Հրաչյաի վիճակը ավելի ծանր էր, դեմքը կարմրած և չորացած էր և նա ավելի դժվարր էր խոսում քան առաջ և դատական նիստին կրկին ներկայացավ հաշմանդամի սայլակով: Դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է Հայաստանյան մամուլում: Այժմ անդրադառնանք դատավարական էթիկային, որը բացակայում էր թե դատարանում ոստիկանական անձնակազմի, թե դատավորների մոտ:  Նշենք, որ տուժող կեղմը նորից չէր ներկայացել նիստին. Հրաչյաի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց դատարանին՝ նիստը ևս մեկ անգամ հետաձգելու և բերման ենթարկելու որոշումով տուժողին դատական նիստին բերման ենթարկելու առաջարկությամբ, որին դատավոր Չիչոյանը պատասխանեց.
-Տուժող կողմը չեն եկել, չկան և չեն էլ գալու:
Եթբ լրագրողը դատական նիստի սկզբում կանգնեց՝ դատավորից նիստը նկարահանելու թույլտվություն հայցելով, դատավոր Պապոյանը պատասխանեց.
-Բայց դուք ո՞վ եք, որ մեզ ինչ-որ բան ասեք: Այսինքն դուք ձեր գործը մեզանից կարևորու՞մ եք:
Նշենք նաև, որ դատավորը ամբաստանյալի հետ խեսում էր նրան ծաղրելով և հեգնանքով:  Մեկ այլ փաստ, որը պետք է արձանագրել դա դատարանի հսկիրների և ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ պահվածքն էր, որն ուղղված էր լրագրողների աշխատանքին խոչընդոտելուն: Երբ լրագրողները փորձում էին նկարել Հրաչյաին, 4-5 ոստիկան շրջապատել էին նրան և թույլ չէին տալիս լրագրողներին կատարել իրենց աշխատանքը: Ակնհայտ է, որ սայլակի վրա նստած հաշմանդամ Հրաչյա Գևորգյանը անգամ ի վիճակի չէր ինքնութույն կանգնել, առավել ևս դիմադրություն ցույց տալ և այդ նրա կողքին 4-5 ոստիկաններ կանգնեցնելու կարիք չկար: Եզրափակելով Վերաքննիչ դատարանում Հրաչյա Գևորգյանի գործով դատական նիստերը, Հելսինկյան Ասոցիացիայի հայտարարում է, որ տվյալ գործով վերաքննիչ դատարանի դատավորների կազմի մոտ բացակայում է դատավարական և աշխատանքային էթիկան: 
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1329
0
0
0
s2sdefault

Վահրամ Սահակյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  նշանակվել էր գրող, լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի հայցն ընդդեմ Վահրամ Սահակյանի գործով դատական նիստը: Սակայն Վահրամ Սահակյանի փաստաբան Հարություն Հարությունյանը միջնորդեց, որպեսզի դատակaն նիստը հետաձգվի, քանի որ ինքը հենց այսօր է  լիազորվել որպես Վահրամ Սահակյանի փաստաբան և իրեն ժամանակ է պետք գործի նյութերին ծանոթանալու համար:

Արթուր Հայրապետյանը չառարկեց և դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա հուլիսի 4-ին, ժամը 16.40:  Իդեպ,  Վահրամ Սահակյանը դատական նիստին չէր ներկայացել:      

Նշենք, որ ամիսներ առաջ  գրող, թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը Facebook սոցիալական ցանցում հայհոյախառն արտահայտություններով գրառում էր կատարել Արթուր Հայրապետյանի մասին՝ վիրավորելով ոչ միայն Հայրապետյանին, այլ նաև նրա ծողներին:

Սահակյանը նաև սպառնացել էր վերացնել այն լրագրողներին, ովքեր նրա մասին որևէ բան կգրեն: 
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1177
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association