Դատարան

Հայաստանի դատարաններում բացակայում է դատավարական էթիկան

Հուլիսի 7-ին վերաքննիչ քրեական դատարանը Հրաչյա Գևորգյանի գործով կայացրեց վճիռ՝ առաջին ատայանի դատարանի վճիռն ուժի մեջ թողնելու մասին: Նշենք, որ Հրաչյա Գևորգյանը մեղադրվում էր իր քաղաքացիական կնոջը առևանգելու և շորթման միջոցով փող պահանջելու մեջ: Հելսինկյան Ասոցիացիայի դիտորդների հավաստմամբ Հրաչյաի վիճակը ավելի ծանր էր, դեմքը կարմրած և չորացած էր և նա ավելի դժվարր էր խոսում քան առաջ և դատական նիստին կրկին ներկայացավ հաշմանդամի սայլակով: Դրա մասին բազմաթիվ անգամ խոսվել է Հայաստանյան մամուլում: Այժմ անդրադառնանք դատավարական էթիկային, որը բացակայում էր թե դատարանում ոստիկանական անձնակազմի, թե դատավորների մոտ:  Նշենք, որ տուժող կեղմը նորից չէր ներկայացել նիստին. Հրաչյաի պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը միջնորդեց դատարանին՝ նիստը ևս մեկ անգամ հետաձգելու և բերման ենթարկելու որոշումով տուժողին դատական նիստին բերման ենթարկելու առաջարկությամբ, որին դատավոր Չիչոյանը պատասխանեց.
-Տուժող կողմը չեն եկել, չկան և չեն էլ գալու:
Եթբ լրագրողը դատական նիստի սկզբում կանգնեց՝ դատավորից նիստը նկարահանելու թույլտվություն հայցելով, դատավոր Պապոյանը պատասխանեց.
-Բայց դուք ո՞վ եք, որ մեզ ինչ-որ բան ասեք: Այսինքն դուք ձեր գործը մեզանից կարևորու՞մ եք:
Նշենք նաև, որ դատավորը ամբաստանյալի հետ խեսում էր նրան ծաղրելով և հեգնանքով:  Մեկ այլ փաստ, որը պետք է արձանագրել դա դատարանի հսկիրների և ոստիկանների ոչ պրոֆեսիոնալ պահվածքն էր, որն ուղղված էր լրագրողների աշխատանքին խոչընդոտելուն: Երբ լրագրողները փորձում էին նկարել Հրաչյաին, 4-5 ոստիկան շրջապատել էին նրան և թույլ չէին տալիս լրագրողներին կատարել իրենց աշխատանքը: Ակնհայտ է, որ սայլակի վրա նստած հաշմանդամ Հրաչյա Գևորգյանը անգամ ի վիճակի չէր ինքնութույն կանգնել, առավել ևս դիմադրություն ցույց տալ և այդ նրա կողքին 4-5 ոստիկաններ կանգնեցնելու կարիք չկար: Եզրափակելով Վերաքննիչ դատարանում Հրաչյա Գևորգյանի գործով դատական նիստերը, Հելսինկյան Ասոցիացիայի հայտարարում է, որ տվյալ գործով վերաքննիչ դատարանի դատավորների կազմի մոտ բացակայում է դատավարական և աշխատանքային էթիկան: 
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1381
0
0
0
s2sdefault

Վահրամ Սահակյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր  նշանակվել էր գրող, լրագրող, հրապարակախոս Արթուր Հայրապետյանի հայցն ընդդեմ Վահրամ Սահակյանի գործով դատական նիստը: Սակայն Վահրամ Սահակյանի փաստաբան Հարություն Հարությունյանը միջնորդեց, որպեսզի դատակaն նիստը հետաձգվի, քանի որ ինքը հենց այսօր է  լիազորվել որպես Վահրամ Սահակյանի փաստաբան և իրեն ժամանակ է պետք գործի նյութերին ծանոթանալու համար:

Արթուր Հայրապետյանը չառարկեց և դատական նիստը հետաձգվեց, այն կկայանա հուլիսի 4-ին, ժամը 16.40:  Իդեպ,  Վահրամ Սահակյանը դատական նիստին չէր ներկայացել:      

Նշենք, որ ամիսներ առաջ  գրող, թատերագիր, հրապարակախոս Վահրամ Սահակյանը Facebook սոցիալական ցանցում հայհոյախառն արտահայտություններով գրառում էր կատարել Արթուր Հայրապետյանի մասին՝ վիրավորելով ոչ միայն Հայրապետյանին, այլ նաև նրա ծողներին:

Սահակյանը նաև սպառնացել էր վերացնել այն լրագրողներին, ովքեր նրա մասին որևէ բան կգրեն: 
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1229
0
0
0
s2sdefault

Կարեն Կունգուրցևը արդարացվեց


կունգուրցև
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Ն. Հովակիմյան) պաշտպանյալիս՝ Կարեն Կունգուրցևի գործով կայացրեց արդարացման դատական ակտ: Կունգուրցևը մեղադրվում էր սպանության փորձ կատարելու մեջ (34-104), մեղադրողը պահանջել էր 9,5 տարի ազատազրկում: Գործի քննությունն ընթացավ 2 տարի 7 ամիս:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1015
0
0
0
s2sdefault

Դատավորը մերժել է պաշտպանական կողմի միջնորդությունները և դատավորին հայտնած ինքնաբացարկը

musheghՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր՝Ն.Օհանյանի նախագահությամբ քննվող քրեական գործով ըստ մեղադրանքի Արթուր Մանուչարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով և Մուշեղ Մանուչարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետովև  319 հոդվածի  2-րդ մասով դատաքննությունը մոտեցել է ավարտին:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1229
0
0
0
s2sdefault
gurgenՍյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր՝ Ն.Օհանյանի նախագահությամբ, շարունակվում է քրեական գործի քննությունը ըստ մեղադրանքի՝ Ա.Մանուչարյանի ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, և Մ.Մանուչարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 697
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association