Դատարան

jiroyi_dat.jpg
Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի ունեցավ  Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը: Այս նիստից առաջ նույնպես դատական կարգադրիչները փորձել են խուզարկել գործով անցնող ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Նինա Կարապետյանցին: Վերջինս բնականաբար հրաժարվել է  խուզարկվելուց և արձանագրություն է կազմել:

Նիստի ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հայտարարել է, որ  Նինա Կարապետյանցը չի ցանկանում ենթարկվել զննության և նրա նկատմամբ սանկցիա է կիրառել, որից հետո դատական նիստը հետաձգվել է: Իդեպ, Ներսես Պողոսյանի մեկ այլ պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ, որը թեև հեռացված չէ վարույթից, սակայն, վերրջին երկու դատական նիստերին նրան դատարանը չի ծանուցում:

Նշենք նաև, որ այսօր դատական կարգադրիչներն առավել խիստ էին դատարան մուտք գործող քաղաքացիների նկատմամբ, վերջիններս  պահանջում էին քաղաքացիներից, այդ թվում լրագրողներից հանել բոլոր երկաթային մաս պարունակող իրերը և բացել անգամ դրամապանակները:   Իդեպ, դատարանի  տարածքում այսօր բջջային և ինտերնետային կապը գրեթե  խափանված էր:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 759
0
0
0
s2sdefault
 Այսօր Արաբկի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում համաներում  կիրառվեց դատապարտյալ Արայիկ Հակոբյանի նկատմամբ:
Նշենք, որ Արայիկ Հակոբյանին  մեղադրանք էր առաջադրվել  ՀՀ Քրեական օրենսգրքի 178 հոդվածով (խարդախություն):

Տեղեկացնենք, որ Այսօր Արաբկի և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2015 թվականի հոկտեմբերի 16-ի դատավճռով Արայիկ Հակոբյանը դատապարտվել է ազատազրկման և վերջինիս պատժի սկզիբը հաշվարկվել է  2008 թվականի նոյեմբերի 2-ից: Սակայն, այս ընթացքում ՀՀ ԱԺ կողմից հայտարարված 2011 և  2013 թվականների համաներումները նրա նկատմամբ չի կիրառվել:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 578
0
0
0
s2sdefault

Վերաքննիչ դատարանը մերժեց Արբակ Բաբասյանի գործով դատախազի վերաքննիչ բողոքը

Arbak_Arayik.jpg
Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը մերժեց քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատախազ Արթուր Սմբատյանի վերաքննիչ բողոքը:

Վերքաննիչ դատարանի որոշման համաձայն Արբակ Բաբասյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգքրի  117-րդ  հոդվածով և 177-րդ հոդվածի  2-րդ մասի 2-րդ կետով Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի դատավճիռը թողնել օրինական ուժի մեջ:

Հիշեցնենք, որ Արբակ Բաբասյանի նախկին աները՝ Լևոն Գրիգորյանը Բաբասյանին մեղադրում էր իրեն ծեծելու և գողության մեջ, իսկ որոշակի ժամանակ անց, Գրիգորյանը դատարանում միջնորդել  էր հաշտվել՝ հայտնելով, որ  որևէ պահանջ չունի, սակայն Արբակ Բաբասյանը առաջարկը չէր ընդունել՝ նշելով, որ ինքը կապացուցի, որ իրեն մեղսագրվող  մեղադրանքը կեղծիք է և շինծու է: Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Արբակ Բաբասյանը հայտնել էր, որ Լևոն Գրիգորյանն իրեն գումար էր պարտք և ձգձում էր այն վերադարձնել և վեճը առաջացել էր հենց այդ պատճառով:
Նշենք նաև, որ Արբակ Բաբասյանի պաշտպանությունն իրականացնում է Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 773
0
0
0
s2sdefault

Արբակ Բաբասյանի գործով դատախազը կարդաց իր մեղադրական ճառը

Arayik ArbakԵրևանի Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատական նիստի ժամանակ այսօր մեղադրական ճառ ասաց մեղադրող դատախազ Արթուր Սմբատյանը:

Վերջինս իր ճառում միջնորդեց Արբակ Բաբասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Դատախազը միջնորդեց  Արբակ Բաբասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածով  դատապարտել տուգանքի 100 000 դրամի չափով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով դատապարտել ազատազրկման երկու տարի վեց ամիս ժամկետով: Հաջորդ դատական նիստին պաշտպանական ճառ կասի Արբակ Բաբասյանի պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի փաստաբան Արայիկ  Պապիկյանը: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 20-ին, ժամը 16.00-ին:

Հիշեցնենք, որ Արբակ Բաբասյանի նախկին աները՝ Լևոն Գրիգորյանը, Բաբասյանին մեղադրում էր իրեն ծեծելու և գողության մեջ, իսկ որոշակի ժամանակ անց, Գրիգորյանը դատարանում միջնորդել էր հաշտվել՝ հայտնելով, որ որևէ պահանջ չունի, սակայն, Արբակ Բաբասյանը առաջարկը չէր ընդունել՝ նշելով, որ ինքը կապացուցի, որ իրեն մեղսագրվող մեղադրանքը կեղծիք է և շինծու: Ավելի վաղ, մեզ հետ զրույցում Արբակ Բաբասյանը հայտնել էր, որ Լևոն Գրիգորյանն իրեն գումար էր պարտք և ձգձում էր այն վերադարձնել և վեճը առաջացել էր հենց դրանից:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1020
0
0
0
s2sdefault

Դատավորը մերժեց Արբակ Բաբասյանի պաշտպանի միջնորդությունը

Arayik ArbakԱյսօր Երևանի Աջափնյակ և Դավիթաշեն
համայնքների ընդհանուր իրավասության դատարանում ընթացող քաղաքացի Արբակ Բաբասյանի գործով դատավարության ժամանակ դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց Բաբասյանի պաշտպան Արայիկ Պապիկյանի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ նախոդ դատական նիստի ժամանակ Արբակ Բաբասյանը դատարանին ասաց, որ ինքը ցանկանում է դատարանին տրամադրել մի կրիչ, որում առկա է իր հոր և գործով տուժող Լևոն Գրիգորյանի հեռախոսազրույցների ձայնագրությունը, որտեղ հստակ կա խոսակցություն պարտք տված գումարիև իր հարվածի մասին: Դրանից հետո Արայիկ Պապիկյանը ժամանակ էր խնդրել միջնորդություն ներկայացնելու  համար, որպեսզի այն կցվի քրեական գործին, որպես ապացույց, և այսօր երբ այն ներկայացրեց դատարանին, դատավորը մերժեց միջնորդությունը՝ համարելով այն անհիմն:
Հիշեցնենք, որ Արբակ Բաբասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ 117 հոդվածով  և 177 հոդվածով

Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 15-ին, ժամը 10.00-ին:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 994
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association