Բանտ

Հայտարարություն՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի հացադուլի մասին

Bilyan_Smbat.jpg
Ավելի քան 20 օր է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ են հայտարարել «Սասնա Ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը՝ պահանջելով ապահովել իրենց պատշաճ բուժօգնությունը, ինչպես նաև իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։

Անձի, առավել ևս կալանավորված անձի կողմից պատշաճ բուժօգնության պահանջը ոչ միայն քննարկման առարկա չի կարող դառնալ, այն էլ տևական ժամանակ, այլ ենթակա է անհապաղ կատարման: Սակայն մինչ օրս քննարկվում է Ա. Բիլյանի և Ս. Բարսեղյանի դիմումների միայն ենթակայության հարցը: Մինչ հարցի կարգավորումը, նշյալ անձանց առողջությունը կարող է անդառնալի վնաս կրել: Այլ ՔԿՀ տեղափոխության մասին դիմում-պահանջը ևս անձի իրավունքն է, առավել ևս, որ այդպիսի պահանջն ունի ավելի քան բավարար հիմնավորումներ և պատճառներ, որոնք ներկայացվել են նաև դատարանում:Նշյալ պարզ և լուծման համար չափազանց դյուրին խնդիրները տևական ժամանակ է չեն լուծվում: Պետության անունից հանդես եկող պատկան մարմիններն ու հաստատությունները՝ դատարան, Քրեակատարողական վարչություն, քրեակատարողական հիմնարկ, որոնք կոչված են ապահովել մարդու իրավունքներն ու ազատությունները, կանխել դրանց խախտումները, անտրամաբանական վարչարարության կամ անգործության դրսևորմամբ հերթական անգամ փաստում են, որ ՀՀ-ում մարդու իրավունքների խախտումները կրում են հանընդհանուր բնույթ, հատկապես պետական մարմինների կողմից: «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունն իր մտահոգությունն է հայտնում հացադուլի մեջ գտնվող Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի ներկա առողջական վիճակի, հնարավոր անցանկալի հետևանքների առնչությամբ՝ դատապարտելով բոլոր իրավասու մարմինների անգործությունն ու ձևական վարչարարությունը և պահանջելով՝
  • վերջ տալ ձևական վարչարարությանը և ապահովել Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի իրավունքների պաշտպանությունը,
  • անհապաղ միջոցներ ձեռնարկել նրանց դիմումներին առարկայական լուծում տալու ուղղությամբ,
  • պատասխանատվության ենթարկել ստեղծված իրավիճակի համար բոլոր մեղավոր պաշտոնյաներին,
  • քրեակատարողական հիմնարկներում ապահովել օրենքով սահմանված նվազագույն անհրաժեշտ պայմաններ, ինչը վերջ կդնի անազատության մեջ գտնվող անձանց իրավունքների մշտական խախտումներին:
«Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ10.01.2018թ.
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 3500
0
0
0
s2sdefault
Bant.jpg
Երկու օր առաջ  «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ  Հարություն Հովակիմյանի խոցը պայթել է, որին տեղափոխել են  «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց և վիրահատել: Սակայն, նրա մորը՝ Վալենտինա Այվազյանին, տեղեկացրել են, որ երկուշաբթի Հովակիմյանին նորից պետք է տեղափոխեն  «Դատապարտյալների հիվանդանոց»: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային տեղեկացրել է Վալենտինա Այվազյանը: Վերջինս նաև ասել է, որ իր որդու կարերը դեռ չեն հանել, նրա կողքից խողովակներ են կախված և արտադրություն ունի:

   «Այդ կարերով ու շլանգով, ես չեմ հասկանում, ինչպես կարող են նրան տեղափոխել: Ես չգիտեմ՝ ո՞ւմ դիմել, ի՞նչ անել: Միայն չորս օր պահանջվեց, որ ինձ ՑԲ-ից թուղթ տվեցին, որ ես՝ որպես խնամակալ կարողանամ խնամել որդուս»,- ասաց Վալենտինա Այվազյանը:

Այս պահին Հարություն Հովակիմյանը գտնվում է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցի վնասվածքների և օրթոպեդիայի բաժանմունքում:

Իդեպ, Վալենտինա Այվազյանը տեղեկացրել է, որ իր որդին նաև ողնաշարի հետ կապված  խնդիրներ ունի:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 402
0
0
0
s2sdefault

Կարեն Կունգուրցևի հայտարարությունը ՔԿՀ-ից

Karen-1.jpg
Իմ ապօրինի ազատազրկման մեղավորը վերաքննիչ դատարանի դատավորներ մանուշակ պետրոսյանը, մհեր արղամանյանը և մխիթար պապոյանն է: Նրանք պատվերով խորտակում են իմ ճակատագիրը, թաքցնում են 15-ամյա Դավիթի սպանություն կատարողին, նրանք խորտակում են նաև իմ 2 ամսական Դավիթի ճակատագիրը: Ես անմեղ եմ, իրենք լավ գիտեն, բայց «մեղավոր եմ», որ չունեմ հովանավոր և կաշառքի փող:

Կարեն Կունգուրցև, 24.07.2017 թ.:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 956
0
0
0
s2sdefault
Այսօր Հելսինկյան ասոցիացիայում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ժամանակ Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցը և ասոցիացիայի փաստաբան Արայիկ Պապիկյանը խոսեցին ՔԿՀ-ներում բուժծառայության խնդիրների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 417
0
0
0
s2sdefault

Երկու անգամ սրտի վիրահատություն տարած դատապարտյալը հացադուլ է հայտարարել

Bant.jpg
Քիչ առաջ Հելսինկյան ասոցիացիային հայտնի է դարձել, որ «Հրազդան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արայիկ Հակոբյանը հացադուլ է հայտարարել: Հիշեցնենք, որ Արայիկ Հակոբյանը երկու անգամ սրտի վիրահատություն է տարել և բժշկի ցուցումով նա պետք է գտնվի սրտաբանի դինամիկ հսկողության տակ:

Նշենք նաև, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, սրտաբան կա միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և «Արմավիր» ՔԿՀ-ում /պայմանագրային հիմունքներով/:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 564
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association