Դատական դեպարտամենտը ձգձգում է ՔԿ վարչություն գրության պատասխանը

Prison Life11Հրազդան ՔԿՀ դատապարտյալ՝ Ա.Հարությունյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 2005 թվականի օգոստոսի 18-ին դատապարտվել էր ազատազարկման 10 տարի ժամկետով: 2013 թվականին հայտարարված համաներման մասին որոշմամբ նա պետք է  պատժից ազատվեր, քանի որ համաներման որոշման ուժի մեջ մտնելու դրությամբ կրել էր  մեկ երրորդից ավել պատիժ:

Սակայն համաներում չկիրառվեց: Սույն թվականի հուլիսին Հրազդան  ՔԿՀ է ներկայացվել տուժողի հետ նոտարական կարգով վավերացված փաստաթուղթ այն մասին, որ դատապարտյալները քաղ հայցը վճարել են և այլ պահանջ չունի տուժողը: Այդ փաստաթուղթը քրեակատարողական հիմնարկը ուղարկել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչություն, որպեսզի կիրառվի համաներումը, սակայն արդեն շուրջ  մեկ ամիս է դատապարտյալին չեն ազատում պատժի կրումից, քանի որ դատավճռում տուժողի անունը մի հատվածում գրված է Սերգո, մյուսում՝ Սերգեյ: Ունենալով երեք ատյանների դատական ակտերը, քրեակատարողական վարչությունը հարցում է կատարել ՀՀ դատական դեպարտամենտ պարզելու համար արդյոք դա նույն անձն է, որի պատասխանը դատական դեպարտամենտը արդեն շուրջ երկու շաբաթ է ձգձգում և չի պատասխանում:  Ինչպես նշված է վերևում դատապարտյալի պատժի 10 տարին լրանում է 15 օրից, որը տեղիք է տալիս մտածել, որ թե ՔԿ վարչությունը, թե Դատական դեպարտամենտը դիտավորյալ ձգձգում են համապատասխան փաստաթղթերի տրամադրումը:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1240
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association