ՔԿՀ-ի բուժմասը դարձյալ անուշադրության է մատնել Հրաչյա Գևորգյանին

13336214 1121425754571860 565933118 n2011 թվականից անազատության մեջ գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, ով ունի առողջական լրջագույն խնդիրներ, և երբ նա ՔԿՀ բուժմասից բժիշկ է կանչում՝ բժիշկը նրա մոտ հասնում է 3-4 օր հետո, իսկ գալուց էլ բժիշկը սահմանափակվում է միայն նրա ճնշումը չափելով:
Նշենք, որ նախորդ շաբաթ Հրաչյա Գևորգյանին տեղափոխել էին Էրեբունի հիվանդանոց՝ ստուգման:
Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանը ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ, դրա արդյունքում չի կարողանում միայնակ տեղաշարժվել և չի կարողանում հոգալ բնական կարիքները:
Բժիշկները նշել են, սակայն, որ համապատասխան բուժում ստանալուց հետո Հրաչյա Գևորգյանը կկարողանա նորմալ քայլել և խոսել: Սակայն, մինչև այսօր Հրաչյա Գևորգայնին չի տրամադրվում որևէ բուժում, բացի դա նրա միակ խցակից կալանավորին արդեն 15 օր է տեղափոխել են, ով մինչ այդ օգնում էր Գևորգյանին՝ հոգալ բնական կարիքները:
Տեղեկացնենք նաև, որ Հրաչյա Գևորգյանը նամակ է գրել ՔԿՀ պետին, ինչը սակայն, ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են փոխանցել:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1154
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association