Հրաչյա Գևորգյանի նկատմամբ բռնություն է կիրառվել (տեսանյութ)

14389879 1193893243991777 8050095 nԱյսօր առավոտյան, Նուբարաշեն ՔԿՀ-ում գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանի նկատմամբ  բռնություն է կիրառվել: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային փոխանցել է Հրաչյա Գևորգյանը:

Նա տեղեկացրել  է, որ առավոտյան փորձել  է  պառկած տեղից վեր կենալ և վայր է ընկել: Ինչից հետո  նա օգնություն է կանչել, և նրա խուց է մտել  ՔԿՀ-ի մի  բուժակ՝ Մանվել անունով, ով օգնելու փոխարեն բռունցքով հարվածել է Հրաչյա Գևորգյանի դեմքին:

Ինչպես փոխանցել է Հրաչյա Գևորգյանը՝ հարվածից հետո իր  քթից երկար ժամանակ արյուն է եկելլ և իր կարծիքով  քիթը կոտրվել է: Գևորգյանի հետ տեղի ունեցած միջադեպի վերբերյալ Հելսինկյան ասոցիացիան տեղյակ է պահել ՔԿՀ-ներում դիտորդական առաքելություն իրականացնող խմբին և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբին:


Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանն ունի մի շարք հիվանդություններ և տեղաշարժվում է սայլակով:


  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1253
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association