Արմեն Լամբարյանի մորն արգելել են տեսակցել որդուն

Lambaryan_A.jpg
Այսօր «Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանի մորը թույլ չեն տվել տեսակցել որդուն, որը գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում: ՔԿՀ աշխատակիցներն ասել են, որ Լամբարյանի մայրը պետք է ներկայացնի որդու ծննդյան վկայականը: Նշենք, սակայն, որ Լամբարյանի մայրը մշտապես որդուն հանձնուք է տարել և բոլոր աշխատակիցները տեղյակ են եղել, որ այդ կինը Արմեն Լամբարյանի մայրն է և այս ընթացքում որևէ մեկը նրանից ծննդյան վկայական չի պահանջել:

Այս խնդրի մասին Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան  հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որտեղից պատասխանել են, որ իրենք այս հարցում որևէ բանով օգնել չեն կարող:

Տեղեկացնենք, որ օրերս վերացրել էին  «Սասնա ծռեր» խմբի երեք անդամների՝ Արմեն Լամբարյանի, Արայիկ Խանդոյանի, Աշոտ Պետրոսյանի տեսակցությունների արգելքը:

Նշենք, որ Լամբարյանի կնոջն ու երեխաներին թույլատրել են տեսակցել նրան:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1163
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association