Երկու անգամ սրտի վիրահատություն տարած դատապարտյալը հացադուլ է հայտարարել

Քիչ առաջ Հելսինկյան ասոցիացիային հայտնի է դարձել, որ «Հրազդան» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Արայիկ Հակոբյանը հացադուլ է հայտարարել: Հիշեցնենք, որ Արայիկ Հակոբյանը երկու անգամ սրտի վիրահատություն է տարել և բժշկի ցուցումով նա պետք է գտնվի սրտաբանի դինամիկ հսկողության տակ:

Նշենք նաև, որ ըստ պաշտոնական տեղեկատվության, սրտաբան կա միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում և «Արմավիր» ՔԿՀ-ում /պայմանագրային հիմունքներով/:


Տեղեկացնենք, որ Արայիկ Հակոբյանին կարճ ժամանակով տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց», ապա հանձնաժողովի որոշմամբ, հունիսի 7-ին «Դատապարտյալների հիվանդանոց»-ից տեղափոխել էին «Հրազդան» ՔԿՀ:

«Հրազդան» ՔԿՀ-ում բժիշկ-սրտաբան չկա, հետևաբար, վտանգված է վերջինիս ոչ միայն առողջական վիճակը, այլև այս դեպքում՝ կյանքը: Պահանջում ենք՝ հրատապ, անհետաձգելի միջոցներ ձեռնարկել՝ անցանկալի հետևանքները կանխելու նպատակով:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1194
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association