Քրեակատարողական հիմնարկներ

13566191 1135754423138993 459561793 nԱյսօր ժամը 14:00 –ի դրությամբ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը հնարավորություն չի ունեցել օգտվել պետքարանից, քանի որ նա միայնակ չի կարողանում տեղաշարժվել , իսկ քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները ո՛չ այլ կալանավորներին են թույլ տալիս մտնել խուց՝ օգնելու համար, ոչ էլ իրենք են օգնում կալանավորին: Հելսինկայն ասոցիացիան կրկին հայտարարում է, որ նման վերաբերմունքը գնահատվում է որպես խոշտանգում, անմարդկային և պատիվն  ու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք: 
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 893
0
0
0
s2sdefault
13336214 1121425754571860 565933118 n2011 թվականից անազատության մեջ գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, ով ունի առողջական լրջագույն խնդիրներ, և երբ նա ՔԿՀ բուժմասից բժիշկ է կանչում՝ բժիշկը նրա մոտ հասնում է 3-4 օր հետո, իսկ գալուց էլ բժիշկը սահմանափակվում է միայն նրա ճնշումը չափելով:
Նշենք, որ նախորդ շաբաթ Հրաչյա Գևորգյանին տեղափոխել էին Էրեբունի հիվանդանոց՝ ստուգման:
Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանը ՔԿՀ-ում գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ, դրա արդյունքում չի կարողանում միայնակ տեղաշարժվել և չի կարողանում հոգալ բնական կարիքները:
Բժիշկները նշել են, սակայն, որ համապատասխան բուժում ստանալուց հետո Հրաչյա Գևորգյանը կկարողանա նորմալ քայլել և խոսել: Սակայն, մինչև այսօր Հրաչյա Գևորգայնին չի տրամադրվում որևէ բուժում, բացի դա նրա միակ խցակից կալանավորին արդեն 15 օր է տեղափոխել են, ով մինչ այդ օգնում էր Գևորգյանին՝ հոգալ բնական կարիքները:
Տեղեկացնենք նաև, որ Հրաչյա Գևորգյանը նամակ է գրել ՔԿՀ պետին, ինչը սակայն, ՔԿՀ աշխատակիցները հրաժարվել են փոխանցել:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1174
0
0
0
s2sdefault
2011 թվականից անազատության մեջ գտնվող կալանավոր Հրաչյա Գևորգյանը, ով արդեն մեկ ամիս է  գտնվում է  հացադուլի մեջ՝ հայտնվել է հակասանիտարական վիճակում: Մասնավորապես, նա արդեն երկու ամիս հնարավորություն չունի լողանալու, և քանի որ ՔԿՀ-ում  գտնվելու ժամանակ ձեռք է բերել բազմաթիվ հիվանդություններ, մասնավորապես՝ վերջույթների թուլություն և պարկինսոնի համախտանիշ,  դրա  արդյունքում  չի կարողանում միայնակ տեղաշարժվել և  չի կարողանում հոգալ բնական կարիքները:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 51419
0
0
0
s2sdefault

Դատական դեպարտամենտը ձգձգում է ՔԿ վարչություն գրության պատասխանը

Prison Life11Հրազդան ՔԿՀ դատապարտյալ՝ Ա.Հարությունյանը, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով 2005 թվականի օգոստոսի 18-ին դատապարտվել էր ազատազարկման 10 տարի ժամկետով: 2013 թվականին հայտարարված համաներման մասին որոշմամբ նա պետք է  պատժից ազատվեր, քանի որ համաներման որոշման ուժի մեջ մտնելու դրությամբ կրել էր  մեկ երրորդից ավել պատիժ:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1323
0
0
0
s2sdefault

Սառույցը շարժվեց. Հրաչյա Գեվորգյանի գործ

hrachya1Հելսինկյան ասոցիացիան  2015 թվականի մայիսի 13-ին հրավիրել էր մամուլի ասուլիս, որին Հելսինկյան ասոցիացիայի դիտորդ՝ Ա.Վեզիրյանը ներկայացրեց ամբաստանյալ՝ Հ,Գևորգյանին պատշաճ բուժում չտրամադրելու հանգամանքները:

 

 

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1318
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association