Խոշտանգումներ

Վերաքննիչ  դատարանը մասնակի  բավարարել է  Սյունիքի բաժնում խոշտանգման ենթարկված  Հասմիկ Սարգսյանի  ներկայացուցչի բողոքը։  Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը ճանաչել է  Հասմիկ Սարգսյանի իրավունքների եւ ազատությունների խախտման փաստը եւ գործն ուղարկել է   Հատուկ քննչական ծառայություն՝ արդյունավետ քննության։  Այս մասին տեղեկացրեց նրա ներկայացուցիչ, փաստաբան  Արա Ղարագյոզյանը։

Հասմիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2018թ. ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու հատկանիշներով, սակայն որոշ ժամանակ անց՝ 02.07. 2018 թ. Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը կարճելու մասին։

Կարճման որոշումը ստանալով՝ Արա Ղարագյոզյանը խոշտանգման փաստով ոչ պատշաճ քննության վերաբերյալ  բողոք էր ներկայացրել։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մերժել էր  Հասմիկ Սարգսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքը:

Ըստ  Հասմիկ Սարգսյանի՝  ոստիկանության բաժնում ինքը  խոշտանգման էր ենթարկվել, որպեսզի ցուցմունք տար, թե տաս հազար դրամի գողություն է կատարել, այլ ոչ թե չորս հազարի։

Եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով  անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 699
0
0
0
s2sdefault
     2017 թվականի փետրվարի 1-ին «Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանին է այցելել նրա փաստաբան, Հելսինկյան ասոցիցաիյաի նախագահ Նինա Կարապետյանցը: Նա փաստաբանին տեղեկացրել է, որ երբ իրեն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ  իր իրերի գրեթե մեծ մասը, այդ թվում ՝ հագուստ, սնունդ, ծխախոտ և դեղորայքը, որը բերվել է դրսից, քանի որ ՔԿՀ-ն չի ապահովել համապատասխան դեղորայքով, չեն տեղափոխել  «Արմավիր» ՔԿՀ:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 920
0
0
0
s2sdefault
«Արմավիր» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը հունվարի 20-ից գտնվում է հացադուլի մեջ: Այդ մասին Հելսինկյան ասոցիացիային հեռախոսազանգով հայտնել է Հրաչյա Գևորգյանը:

Նա տեղեկացրել է նաև, որ հացադուլ հայտարարելլու դիմում էներկայացրել, սակայն, այդ դիմումը ՔԿՀ աշխատակիցները չեն ընդունում:

Գևորգյանի խոսքերով, իր առողջական վիճակը վատթարացել է, մասնավորապես՝ այտուցվել են  ոտքերը, իսկ «Արմավիր»  ՔԿՀ-ում որևէ տեսակի դեղորայք չկա:

Հիշեցնենք, որ Գևորգյանը տեղաշարժվում է  սայլակով, սակայն, հունվարի  20-ից նրանից վերցրել են սայլակը և չեն վերադարձնում: Սրանով սահմանափակվել  է Գևորգյանի տեղաշարժը: Նա գտնվում է մենախցում: 
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 889
0
0
0
s2sdefault
Այսօր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալ Հրաչյա Գևորգյանը դարձյալ ենթարկվել է բռնության: Այդ մասին տեղեկացել է նրա փաստաբան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Նինա Կարապետյանցը: Փաստաբանը, երբ փորձելէ  հանդիպել Գևորգյանի հետ, վերջինիս հայտնել են, որ Գևորգյանին արդեն տեղափոխել են «Արմավիր» ՔԿՀ: Սակայն, Նինա Կարապետյանցը  հանդիպում է  պահանջել ՔԿՀ-ի ղեկավարության հետ և հանդիպելով ՔԿՀ պետի տեղակալին՝ պահանջել է ապահովել իր և Գևորգյանի հանդիպումը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1002
0
0
0
s2sdefault
Երեկ  Հելսինկյան ասոցիացիա տեղեկություն է ստացվել, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրկին  բռնության է ենթարկվել աշխատակիցների կողմից կալանավոր Հրաչյա Գևորգյանը:

Նշենք, որ Հրաչյա Գևորգյանը վերջերս իր պաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, փաստաբան Նինա Կարապետյանցի միջոցով նամակներ էր ուղարկել ՀՀ ԱԺ պատգամավորներ Լևոն Զուրաբյանին, Զարուհի Փոստանջյանին և Նաիրա Զոհրաբյանին: Նամակներում նա տեղեկացրել էր  իր նկատմամաբ իրականացվող ճնշումների և մի շարք այլ խնդիրների մասին:

Մենք տեղեկացանք, որ Լևոն Զուրաբյանն ու Զարուհի Փոստանջյանը Հրաչյա Գևորգյանի նամակների հիման վրա հարցումներ են ուղարկել համապատասխան պաշտոնյաների:

Հրաչյա Գևորգյանը ենթադրում է, որ իր նկատմամաբ կատարված բռնությունը իր գրած նամակների պատճառով է:

Հիշեցնենք, որ Հրաչյա Գևորգյանն անազատության մեջ է գտնվում 2011 թվականից և ունի առողջական խնդիրներ: Նա դժվարությամբ է խոսում և ունի տեղաշարժվելու խնդիր և տեղաշարժն իրականացնում է սայլակի միջոցով:



  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1017
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association