Նոր հանգամանքներ Մեհրաբ Ալոյանի (Սուսլովի) գործով.Տեսանյութ

IMG 0109
Ուկրաինայի դատարանի կողմից ցմահ դատապարտված Մեհրաբ Ալոյանի գործի վերաբերյալ այսօր լրագրողների հետ հանդիպմանը նոր հանգամանքներ ներկայացրեցին Հելսինկյան ասոցիացիայի նախագահ` Միքայել Դանիելյանն ու Մ.Ալոյանի իրավաբանը`Արա Ղազարյանն ու  որդին Ռոման Ալոյանը:







Հանդիպման ժամանակ ուղիղ կապ հաստատվեց Մ.Ալոյանի պաշտպանի հետ, որը ներկայացրեց գործի հանգամանքները և քրեական հետապնդման շարժառիթները: Վերջինս հայտնեց, որ դատարանը կողմնակալ վերաբերմունք է ցուցաբերել և անհիմն մեղավոր ճանաչել:  Ասուլիսի մասնակիցներին ցուցադրվեց նաև տեսանյութը, որով հիմնավորվում է, որ առաջադրված մեղադրանքն անհիմն է: Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Մ.Դանիելյանը հայտնեց, որ խոշտանգումների դեմ եվրոպական կոմիտեն գտել է, որ Ուկրաինայի բանտում գտնվելը արդեն իսկ նշանակում է ենթարկվել խոշտանգումների: Նա նաև նշեց, որ մեր իշխանությունները պարտավորեն հետևել իր քաղաքացու ճակատագրին և գոնե ամիսը մեկ անգամ այցելեն բանտ և հետաքրքրվեն նրա վիճակով: Հանդիպման նպատակն է Հայաստանի ուշադրությունը հրավիրել իր քաղաքացու նկատմամբ Ուկրաինայում թույլ տրված անօրինականություններին, բանախոսները հույս հայտնեցին, որ հնարավոր է ներկայիս քաղաքական վիճակից նոր հանգամանքներ առաջանան և վերաբացվի  Մեհրաբ Ալոյանի քրեական գործի քննությունը կամ վատագույն դեպքում,  եթե դա տեղի չունենա ՀՀ կարող է միջնորդել արտահանձնել Մեհրաբին  պատիժը ՀՀ-ում կրելու համար:



  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1203
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association