Հետերոսեքսուալների ալյանս ի պաշտպանություն ԼԳԲՏ համայնքի․Տեսանյութ

 mika asulis24.09.2014 թ.  Հելսինկյան ասոցիացիայի գրասենյակում տեղի ունեցավ մամուլի ասուլիս, որի ընթացքում Հելսինկյան ասոցիացիայի նախագահ՝ Միքայել Դանիելյանը և  փաստաբան՝ Արայիկ Պապիկյանը ներկայացրեցին  երկու աղմկահարույց սպանության գործերով  նախաքննության ընթացքում թույլ տրված սխալներն ու թերությունները,


ինչպես նաև ասուլիսի ավարտին Մ.Դանիելյանը հանդես եկավ հայտարարությամբ  այն մասին, որ ստեղծում է «Հետերոսեքսուալների ալյանս» ի պաշտպանություն Հայաստանի ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների: Ալյանսը բաց է, ցանկացողները կարող են միանալ, այն չի գրանցվելու ԱՆ-ում, գործելու պարզ ընթացակարգով, դաշինքի անդամները կմասնակցեն օրինակ՝ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրականության հիմքով հարուցված գործերի քննության ժամանակ ակցիաներին, ինչպես նաև ԼԳԲՏ համայնքի դեմ ատելություն պարունակող հոդվածների դեմ ներկայացնելու է պատասխան-հրապարակումներ: «Ի վերջո մենք պետք է պարզենք  Հայաստանում ինչքան լիբերալներ կան, ինչքան  ազատ մարդ կա և ինչքան բարի կամքի մարդիկ կան»-ասել է Միքայել Դանիելյանը:








  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1090
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association