Վերաքննիչ դատարանը ճանաչել է Հասմիկ Սարգսյանի իրավունքների եւ ազատությունների խախտման փաստը

Վերաքննիչ  դատարանը մասնակի  բավարարել է  Սյունիքի բաժնում խոշտանգման ենթարկված  Հասմիկ Սարգսյանի  ներկայացուցչի բողոքը։  Դատավոր Ռուբիկ Մխիթարյանը ճանաչել է  Հասմիկ Սարգսյանի իրավունքների եւ ազատությունների խախտման փաստը եւ գործն ուղարկել է   Հատուկ քննչական ծառայություն՝ արդյունավետ քննության։  Այս մասին տեղեկացրեց նրա ներկայացուցիչ, փաստաբան  Արա Ղարագյոզյանը։

Հասմիկ Սարգսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում 2018թ. ապրիլի 12-ին հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները գերազանցելու հատկանիշներով, սակայն որոշ ժամանակ անց՝ 02.07. 2018 թ. Հատուկ քննչական ծառայության քննիչը որոշում էր կայացրել քրեական գործի հարուցումը կարճելու մասին։

Կարճման որոշումը ստանալով՝ Արա Ղարագյոզյանը խոշտանգման փաստով ոչ պատշաճ քննության վերաբերյալ  բողոք էր ներկայացրել։ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մերժել էր  Հասմիկ Սարգսյանի ներկայացուցչի կողմից ներկայացված բողոքը:

Ըստ  Հասմիկ Սարգսյանի՝  ոստիկանության բաժնում ինքը  խոշտանգման էր ենթարկվել, որպեսզի ցուցմունք տար, թե տաս հազար դրամի գողություն է կատարել, այլ ոչ թե չորս հազարի։

Եթե գողոնի չափը կազմեր 4000 դրամ, ապա Հասմիկ Սարգսյանը քրեական պատասխանատվության չէր ենթարկվի, քանի որ նրան վերագրվող հոդվածով  անձը ենթակա է քրեական պատասխանատվության, եթե գողոնի արժեքը 5000 դրամ եւ ավելի է:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 753
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association