Ինչ կապ ունի կոտրած քիթը մաշկային հիվանդության հետ. խոշտանգված հարսի փաստաբանը հակադարձում է

akcia612005-2010 թվականների ընթացքում որդու երկու կանանց դաժան խոշտանգման մեջ մեղադրվող Հայկանուշ Միքայելյանի որդին և հարազատները բողոքում են քրեական գործին հետևող հասակարական կազմակերպություններից` ասելով, թե նրանք «կեղծ միտինգավորներ են, ուրիշի անձնական կյանքի մեջ են քթները խոթում» և խանգարում գործի ընթացիքին:Միքայելյանի բարեկամները նման հայտարարություն են արել ՀՀ նախագահին ուղղված նամակում` պահանջելով արդար դատավարություն, ինչը, ըստ նրանց, կապացուցի, որ Հայկանուշի երկրորդ հարսին` Մարիամ Գևորգյանին սկեսուրը չի ծեծել և խոշտանգել, իսկ նրա մարմնի վերքերը մաշկային հիվանդության արդյունք են:

Նշենք, որ գործին հետևող «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան խոստանում է հետամուտ լինել, որպեսզի գործի արդար քննություն անցկացվի:Մարիամի ամուսին Դավիթ Զիրոյանը (լուսանկարում ստորև), ում դեմ, հիշեցնենք, 2001 թվականին ևս քրեական գործ էր հարուցել կնոջը ծեծելու համար և ով ազատվել էր համաներմամբ, Epress.am-ին ասել է, որ ինքը գտել է և դատարան է ներկայացրել այն բժշկի վկայությունը, ով 2008 թվականի սկզբից մինչ 2009-ը  բուժել է Մարիամին:«Մինչ իմ հետ ամուսնանալը նա մաշկային հիվանդություն ուներ: Ես ինքս Լենինգրադում էլ նրան տարել եմ բժշկի», – ասել է Զիրոյանը:

 

Երեկ նախագահականի մոտ նամակը փոխանցելու համար հավաքված Միքայելյանի և Զիրոյանի աջակիցները պնդել են, որ Մարիամի վերքերը հենց այդ հիվանդության արդյունք են:

Մեր թղթակցի այն հարցին, թե ինչու են նրանք դեմ, որպեսզի դատը բաց լինի, եթե համոզված են, որ Հայկանուշ Միքայելյանն անմեղ է, Զիրոյանը պատասխանել է, թե դա «կարող է արատավորել իրենց բարի համբավը»:

Epress.am-ը Մարիամ Գևորգյանի ներկայացուցիչ, փաստաբան Նորա Գալստյանին խնդրել է մեկնաբանել Միքայելյանի աջակիցների և որդու հայտարարությունները, ինչին փաստաբանը պատասխանել է. «Եթե նույնիսկ մարդը մաշկային հիվանդություն ունի, ինչ կապ ունի դրա հետ նրա ջարդված քիթը, կտրված ականջախեցին, արդուկի վառածի հետքերը կրծքերին ու մեջքին, պատառաքաղի հետքերը ձեռքերին ու դեմքի մաշկի այվածքները»:

 

Փաստաբանը հիշեցրել է, որ գործի քննության ընթացքում անցկացվել է 3 դատաբժշկական փորձաքննություն, ընդ որում` տարբեր խումբ բժիշկների կողմից:Գալստյանի խոսքով` բոլորն էլ փաստել են, որ Մարիամի մարմնական վնասվածքները կարող էին հասված լինել միայն խոշտանգումների արդյուքնում:Ինչ վերաբերում է մաշկային բժշկի տրված փաստաթղթերին, Գալստյանն ասել է, որ Մարիամն ինքն է դրանք ներկայացրել դատարան: Նա երիտասարդական պզուկների դեմ բուժում է ստացել:

Նշենք, որ, համաձայն գործի նյութերի, Զիրոյանի առաջին կինը` Մելինե Բայաթյանը, իր նախաքննական ցուցմունքում նշել է, որ ամուսնու հետ բնակվելու տարիներին ծեծի ենթարկվելու պատճառով կորցրել է մեկ աչքի տեսողությունը: Բայաթյանը, սակայն, դատաքննության ընթացքում հրաժարվել է իր ցուցմունքի այդ հատվածից և պահանջել է, որպեսզի դատավարությունը փակ լինի, ինչին կողմ են եղել նաև Միքայելյանի հարազատները:Այս գործով հաջորդ դատական նիստը կայանալու է հունիսի 28-ին՝ Արտաշատի դատարանում:

Տեղեկատվությունը՝ Epress.am-ի:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2198
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association