Տեղեկանք Արտակ Նազարյանի գործով

Ըստ պաշտոնական վարկածի 27.07.2010թ.-ի ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ 21127 «Մեհրաբներ» կոչվող զորամասի հսկողությանը հանձնված թիվ 12 “Ղոզլուկոչվող մարտական հենակետում որպես հենակետի ավագ ծառայության նշանակված լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանն իր հաստիքայինԱԿ-74” տեսակի 1093977 համարի ինքնաձիգով բերանի խոռոչի շրջանում իրեն հրազենային վնասվածք է հասցրել և տեղում մահացել:

 

 

Փաստի առիթով հարուցվել է թիվ 90788210 քրեական գործը:

2011 թ.-ին ծանոթանալով սույն գործի նյութերին՝ Հայաստանի Հելսինկյան Ասոցիացիայի փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը պարզեց, որ քրեական գործով կատարվել է միակողմանի, կեղծ նախաքննություն, որն ուղեկցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի և ՀՀ քրեական օրենսգրքի բազմաթիվ ու բազմապիսի խախտումներով, ինչի արդյունքում ակնհայտ դիտավորյալ սպանությունը վեր է ածվել «ինքնասպանության»: Այս կեղծ վարկածով կալանավորվել են 5 զինծառայողներ: Նախաքննական խախտումները բազմաթիվ են ու բազմապիսի՝ իրեղեն ապացույցների ոչնչացում, սպանության գործիք ինքնաձիգի վրայից, մատնահետքերի ոչնչացում, կեղծ արձանագրությունների ստեղծում, վկաների ցուցմունքներ, որոնք ձեռք են բերվել ճնշման ու խոշտանգման արդյունքում և որոնք էապես հակասում են գործով ձեռք բերված ապացույցներին, փորձագիտական եզրակացություններին:

Դատաքննության ընթացքում բացահայտվեցին նախաքննության ժամանակ կատարված մեծաթիվ այլ հանցագործություններ: Դառնալով նախաքննական մարմնի կցորդը` նրա կատարած հանցանքների սրբագրողը` Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանն /նախագահող՝ Ս. Մարդանյան/ ինքը դատաքննության ընթացքում կատարեց բազմաթիվ անօրինականություններ:

Դատաքննության ընթացքում տուժող կողմն ինչպես գլխավոր դատախազին, այնպես էլ Մարդանյանին ներկայացրեց շուրջ 30 հաղորդումներ նույն թվով հանցագործությունների մասին: Դրանցից ոչ մեկի օրինականությունը կասկածի տակ չդրվեց, սակայն նաև դրանցից ոչ մեկը օրինական ընթացք չստացավ: Այս ամենի տրամաբանական ավարտը հանդիսացավ այն, որ 07.05.2013թ. չնայած տուժող և ամբաստանյալ կողմերի միջնորդությանը, որպեսզի Նազարյանի ինքնասպանության մասով կայացվի արդարացման վճիռ, դատավորը 5 ամբաստանյալների դատապարտեց տարբեր տարիների ազատազրկման` նրանց չկատարած հանցանքների համար: Կապիտան Հակոբ Մանուկյանը դատապարտվեց ազատազրկման 10 տարի ժամկետով, լեյտենանտ Վահագ Հայրապետյանըշարքայիններ Ադիբեկ Հոնհաննիսյանը և Մխիթար Մխիթարյանը` 4 տարի ժամկետով, շարքային Հարութիկ Կիրակոսյանը` 3 տարի ժամկետով(վերջինս համաներմամբ ազատ արձակվեց դատարանի դահլիճից): Տուժող կողմն այժմ բողոքարկում է դատավճիռը վերաքննիչ դատարանում

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1723
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association