Տեղեկանք Թորգոմ Սարուխանյանի մահվան փաստով հարուցված թիվ 91000511 քր. գործով

Ըստ պաշտոնական վարկածի` 12.02.2011թ. ժամը 16:35 սահմաններում ՊԲ թիվ 46677 զորամասի հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Թորգոմ Սարուխանյանը ինքնասպանություն կատարելու դիտավորությամբ իրեն ամրակցված ԱԿ74 տեսակի թիվ BE303806 ինքնաձիգից կրծքավանդակի ձախ շրջանում մեկ կրակոց է արձակել և տեղում մահացել: Փաստով հարուցվել է թիվ 91000511 քրեական գործը:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Համլետ Դավթյանն ապացուցված է համարել, որ Թ.Սարուխանյանն ինքնասպանություն է գործել և որ նրան ինքնասպանության են հասցրել 3 զինծառայողներ՝ Վիլհելմ Ենգիբարյանը, Ռոբերտ Բադալյանը և Հրանտ Կարապետյանը:
Գործով կատարվել է կեղծիքներով և հանցագործություններով ուղեկցված նախաքննություն, ինչի արդյունքում փաստերը նենգափոխվել են, և Թ. Սարուխանյանի դիտավորյալ սպանությունը որակվել է որպես ինքնասպանություն:
Դեպքի վայրը ոչնչացվել է սպա Մ. Մարգարյանի կողմից: Նախաքննական մարմինը փոխել է հանգուցյալի հագուստը: Գործով դիակի թիվ 186/10 դատաբժշկական եզրակացության հեղինակ Ա. Դալլաքյանը տվել է կեղծ եզրակացություն, համաձայն որի՝ Թ. Սարուխանյանին սպանել են «հեռվից արձակած ընդհուպ կրակոցով»: 30.08.2012թ. իր ցուցմունքում գործով առանցքային վկա Սևակ Ավանեսյանը հրաժարվել է նախաքննական ցուցմունքից և դատարանին պատմել, որ դեպքի օրը Սարուխանյանի վաշտի բոլոր 24 զինծառայողներին, այդ թվում նաև իրեն, տեղափոխել են Ստեփանակերտի ՌՈ բաժին: Ավանեսյանին կալանքի տակ են պահել 7 օր, ինչից հետո, մեկուսարանի հակասանիտարական վիճակի հետևանքով, նրա մոտ առաջացել է մաշկային հիվանդություն, և նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ: Ըստ վկայի՝ մեկուսարանում պահվելու առաջին 4-5 օրերին իրեն հարցաքննել են 8-10 իրեն անհայտ անձանցից բաղկացած ՌՈ և քաղաքացիական հագուստներով անձինք, վախեցրել են, ծեծել, խոշտանգել և ստիպել են տալ կեղծ ցուցմունքներ: Նա գրել է 4-5 ցուցմունք, որոնցից սակայն միայն մեկն է դրվել քրեական գործի հիմքում: Բնականաբար նույն ձևով ցուցմունքներ են կորզվել մյուս «վկաներից», ովքեր 10 օր պահվել են ՌՈ-ում: Նկատենք սակայն, որ որոշ վկաների ցուցմունքներ գործից անհետացել են, ինչի վերաբերյալ, ինչպես և վերը նշված բոլոր հանցագործությունների վերաբերյալ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան Ասոցիացիայի փորձագետ Ռ.Մարտիրոսյանը դիմումներ է ուղարկել համապատասխան կառույցներ:
Վերոնշյալ փաստերը և տուժող կողմի միջնորդություններն անտեսելով` Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է 5-5.5 տարվա ազատազրկման դատապարտել վերոհիշյալ 3 զինծառայողներին:
Տուժող կողմը գտնում է, որ անազատության մեջ գտնվող զինծառայողներն անմեղ են և պահանջում է ազատ արձակել նրանց:
Այժմ գործը գտնվում է ՀՀ Քրեական վերաքննիչ դատարանի վարույթում(քրեական գործի համարը` ՍԴ/0009/01/12):

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1065
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association