Մեհրաբների գործով մեղադրողի ու պաշտպանների ճառերը: Տեսանյութ

 

dataxaz char

 Մոտենում է ավարտին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր` Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ, քննվող Արտակ և Կառլեն Սարգսյանների և Մանուկ Մարգարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի քննությունը:

Դատաքննությունը ավարտվել էր և դատարանը անցել էր դատական վիճաբանությունները ունկնդրելուն:
Սույն թվականի դեկտեմբերի 25-ին մեղադրողն ու պաշտպան Վ.Աթոյանը հրապարակեցին իրենց ճառերը, իսկ այսօր իր պաշտպանական ճառը կարդաց պաշտպան` Ա.Թորոսյանը:
Պաշտպանական ճառերից հետո կողմերին տրվել է ռեպլիկի իրավունք, ինչպես նաև ամբաստանյալները օգտվել են իրենց վերջին խոսքի իրավունքից, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու, որը կհրապարակվի վաղը` դեկտեմբերի 28-ին,  ժամը 10-50-ին:
Հուսով ենք դատարանը կկայացնի օբյեկտիվ դատավճիռ և կկոտրի այն կարծրատիպը, որ դատարանները անկախ չեն և ինքնուրույն արդարացման դատավճիռներ չեն կարող կայացնեն:
Հիշեցնենք` համաձայն մեղադրական եզրակացության ՀՀ ՊՀ թիվ 21127 զորամասի զինծառայողներ` Կառլեն Սարգսյանին, Արտակ Սարգսյանին և Մանուկ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով այն բանի համար, որ 13.02.13թ. ժամը 07-15-ի սահմաններում զորանոցում ծառայողական պարտականությունները կատարելու` իրենց դիտողություն անելու, ննջարանում մաքրություն կատարելու, ննջասենյակից դուրս հրավիրելու, համար վաշտի սպայական սենյակում վիճաբանության է բռնվել իրենց նկատմամբ պետ հանդիսացող Դավիթ Մկրտչյանի հետ և բռնություն գործադրել, հրել և ձեռքերով հարվածներ են հասցրել վերջինիս դեմքին` պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:
Մանրամասները տեսանյութերում:

 

 

 

Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի:

 

 

 

 

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1474
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association