«Հայրենիքը չխնայեց նրանց կյանքը». ֆիլմաշար

975376 716799751674103 265917312 n«Հելսինկյան Ասոցիացիան»  eTV-ի ծրագրի շրջանակներում ներկայացնում է «Հայրենիքը չխնայեց նրանց կյանքը» ֆիլմաշարը, որտեղ անդրադարձ է կատարվում բանակում տեղ գտած խնդիրներին, մահացության դեպքերին, դրանց պատճառներին, հանրությանը ներկայացվող ապատեղեկատվությանը, առանձին դեպքերով հարուցված քրեական գործերի նախաքննական և դատաքննական խախտումներին:


Առաջին ֆիլմում ներկայացվում է բանակի ընդհանուր վիճակը, մյուս 5 ֆիլմերում ներկայացվում են խաղաղ պայմաններում զոհված 5 զինվորների (Արայիկ Ավետիսյան, Տիգրան Օհանջանյան,  Արթուր Ղազարյան, Վալերիկ Մուրադյան, Արտակ Նազարյան) մահվան պատճառների պաշտոնական վարկածը, ծնողների վարկածը և քրեական գործերում տեղ գտած խախտումները:
Ֆիլմաշարը միտում ունի լինել շարունակական:
Ֆիլմի հեղինակներն են` Արման Վեզիրյանը և Թերեզա Կարապետյանը:
Ֆիլմի հեղինակային իրավունքները պատկանում են eTV-ին (Epress.am-ի և Հելսինկյան ասոցիացիայի համատեղ նախագիծ)։ Առանց հղման տեղադրումն այլ ԶԼՄ-ներում, բլոգերում, սոցցանցերում արգելվում է։





 








 







  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1648
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association