Մահացած զինծառայողի ճակատին արյունազեղում կա

ruboՄայիսի 11-ին ԱԻՆ փրկարար ծառայության ջրասուզակները ՀՀ ՊՆ ծառայողների հետ Տանձիկ լճից հայտնաբերել են Վայոց ձորի զորամասի զինծառայող Մերուժան Հարությունյանի դին, որը օրեր առաջ դուրս էր եկել զորամասից և տևական ժամանակ հայտնի չէր նրա գտնվելու վայրը: Վերջինիս դին  հայտնաբերելուց հետո նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որին մասնակցել է փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը:

Վերջինիս պնդմամբ և դատաբժիշկների եզրակացությամբ Մ.Հարությունյանը մահացել է ջրահեղձման պատճառով և մարմնի վրա մարմնական վնասվածքների հետքեր չեն եղել, միայն ճակատային մասում քթարմատի մոտ արյունազեղման հետք է հայտնաբերվել, որի առաջացման պատճառը պարզ կդառնա դատաբժշկական փորձաքննությունը ավարտելուց հետ: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 1-ին մասով:

Մանրամասները՝ տեսանյութում:


 



  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1449
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association