«Հանցագործ շները…». Մայրերը բորբոքվել էին սպանված զինծառայողի գործով նիստի ժամանակ

Լուսանկարը՝ Ա.ՎեզիրյանիԵրևանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է  2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստը:Դատավոր Սամվել Մարդանյանն այսօրվա դատական նիստի հենց սկզբում մերժեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ  Ռուբեն Մարտիրոսյանի՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

Այնուհետև Մարտիրոսյանը նիստը նախագահող դատավորին ասաց, որ իրենք 25 օր առաջ ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել են հայտարարություն հանցագործության մասին: Մարտիրոսյանի խոսքով` դատախազը նպատակահարմար է գտել, որ այդ հայտարարությունը քննության առնվի գործը քննող դատարանը:Ռուբեն Մարտիրոսյանը ներկայացրել է հայտարարության բովանդակությունը:«Երբ մեղադրողին բացարկ հայտնեցի, ես հայտնեցի նաև, որ նախաքննության ժամանակ եղել է հանցագործություն: Կան փաստեր, որ Արտակ Նազարյանի դիակը հայտնաբերվել է ոչ թե բարձունքում, այլ խրամատում, որը պաշտոնական հայտարարություն էր: Իսկ թե ինչու և ինչպես է հետագայում դիակը հայտնվել բարձունքում, անհասկանլի է.  դա մի ռեբուս է, որը չենք կարողանում լուծել», – ասել է Մարտիրոսյանը:Նա խոսել է ևս մեկ փաստի մասին` տեղի ունեցածը որակելով հանցագործություն:«Գործով քննիչ Պետրոսյանը գնում է դեպքի վայր և նշում, որ ժայռի վրա հայտնաբերել են արնանման հետքեր, սակայն ոչ մի փորձանմուշ չի վերցնում, որպեսզի հասկանալի դառնա դա իրոք արյուն է, կամ մարդու արյուն է, թե կենդանու: Հայտարարությունում նշված են էլի բազմաթիվ խախտումներ, որոնք կատարել է  նախաքննական մարմինը», – ասել է Մարտիրոսյանը:Նկատի ունենալով այդ ամենը` Մարտիրոսյանը միջնորդել է, որ գործում որպես վկա ներգարվվեն քննիչներ Սարգիս Մադաթյանը և Լևոն Պետրոսյանը:Սակայն դատավորը որոշել է տվյալ միջնորդությունը քննարկել  դատավարության մեկ այլ փուլում: Այնուհետև դատարանում սկսել է ցուցմունք տալ Արտակ Նազարյանի մայրը՝ Հասմիկ Հովհաննիսյանը: Սկզբում պատմելով, թե ինչ կիրթ  ընտանիքում է մեծացել Արտակ Նազարյանը, և նշելով, որ իր երեք երեխաները, այդ թվում` Արտակ Նազարյանը, բարձրագույն կրթություն են ստացել և պիտանի մարդիկ են դարձել հասարակության համար` Հովհաննիսյանը հուզվել է և այլևս չի կարողացել շարունակել իր խոսքը: Այդ պատճառով դատավորը ընդմիջում է հայտարարել:Տեսնելով, որ Հասմիկ Հովհաննիսյանը շարունակում է լաց լինել դատարանի դահլիճում, դատական նիստին ներկա բանակում զոհված այլ զինծառայողների մայրեր ևս սկսել են լաց լինել ու բղավել. «Ով մեր երեխաների վրա ձեռք է բարձրացրել, Աստված նրանց արժանի պատիժ է տալու»:«Էս պետությունն էլ ներում չշնորհի, համաներում չտա էդ հանցագործ շներին, որ գրոշի արժեք չունեն: Որ անգամ մեկին գումարած մեկ չգիտեն: Դուք բոլորդ էլ իրար հետ կապված եք», – գոռում էր սպանված զինծառայողներից մեկի մայրը: 

Հաջորդ դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 29-ին, ժամը՝ 12:00-ին:

 

Տեղեկատվությունը www.epress.am-ի

Տեսանյութը՝ Հելսինկյան ասոցիացիայի

 

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1978
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association