Եղնիկներ զորամասում տեղի է ունեցել միջադեպ

լուսանկարը` Ա.Վեզիրյանի2011թ.դեկտեմբերի    14-ին   10.30-11. 00  սահմաներում   Եղնիկներ  զորամասում տեղի   է    ունեցել   հերթական   միջադեպը:  Այս   տարվա  գարնանային   զորակոչին  բանակ  զորակոչված  Էջմիածին  քաղաքի  բնակիչ  18 –ամյա   Նարեկ   Անդրանիկի   Ավետիսյանը,  ով  14 օր  գտնվել   է   դիրքերում,  20կմ  քայլելուց   հետո,   մուտք   գործելով   զորամասի   ճաշարան, նույն   զորամասի  ենթասպա   ԼՂ Հ  բնակիչ Արմեն  Թովմասյանից   ստանում   է   հրաման՝   նույն   պահին  հերթապահություն  իրականացնելու:

 Նարեկը  հրաժարվում  է   կատարել   հրամանը՝ նշելով, որ  նոր  է եկել  դիրքերից և հոգնած  է:  Վիճաբանությունից   հետո  Նարեկը    շրջվում   է և  պատրաստվում   հեռանալ:   Ենթասպան   հարվածում   է   նրան   ժնջիլով,  ինչի   հետևանքով  այժմ  Նարեկի   աջ   աչքը   կուրացել   է,   և    բժիշկ  Գրիգորյանի   խոսքերով՝   դեկտեմբերի  15-ին  վիրահատությունը    կատարվել  է   զուտ   արտաքին   տեսքը   վերականգնելու  համար, և  տեսողության  վերականգման   մասին    խոսք    անգամ   լինել   չի   կարող:   Այժմ    Նարեկը   գտնվում  է   Մալայանի  անվան   ակնաբուժական   կենտրոնում.   խոսելու   ցանկություն    չունի:  Դեպքի   մանրամասներին  ծանոթացրեց  Նարեկի  հայրը՝   Անդրանիկ   Ավետիսյանը:  Վերջինս   նշեց , որ    կատարվածը   եղել    է    դիտավորյալ:   Ենթասպան   դեպքից   հետո  ստիպել   է    տղային   գրել,  որ  վիճաբնության  ընթացքում  պատահաբար   բանալին   է  վայր   ընկել  և դիպչել   վերջինիս   աչքին:  Տղան   այդպես   է լ   գրել   է,   սակայն  այժմ  հոր   խոսքերով՝  նրանք   պատրաստվում   են  բողոք   ներկայացնել: 

 

Փաստի առիթով ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը «պաշտոնի չարաշահում» հոդվածով քրեական գործ է հարուցել:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2701
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association