Խելագարված զինվորի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առիթով ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել:Նշենք, որ դեպքի վերաբերյալ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միայն այսօր՝ նրանից հետո, երբ Հովհաննես Վարդանյանի մասին գրեցին զանգվածային լրատվամիջոցները:

Դեռևս օգոստոսի 31-ին Հելսինկյան ասոցիացիան  դիմում էր ուղարկել ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին:Հելսինկյան ասոցիացիան խնդրել է ՀՀ Պաշտպանության նախարարին հանձնարարել պատկան մարմիններին կատարել քննություն պարզելու համար Վարդան Վարդանյանի հայտնած տեղեկությունները, պարզել մեղավոր անձանց շրջանակը և վերջիններիս ենթարկել համախատասխան պատասխանատվության, ինչպես նաև տրամադրել Հովհաննես Վարդանյանի զինկոմիսարիատում անձնական գործերի պատճեները` վերջինիս իրավունքները պաշտպանելու համար:

Տեղեկատվությունը http://www.epress.am/

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1816
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association