Կրկին հացադուլ է հայտարարել

zvart12

2012թ. հունիսի 12-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Գորիս քաղաքում, դատավոր՝ Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ,  դռնբաց դատական նիստում, քննել էր քրեական գործն ըստ մեղադրանքի Սուրեն Գրիգորի Կիրակոսյանի  ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասով և առաջադրված մեղադրանքով մեղավոր  ճանաչելով,  դատապարտել էր ազատազրկման 2 տարի ժամկետով: Վերջինիս շահերը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում պաշտպանելու համար,   զինվորի մայրը դիմել է “Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպություն: Փաստաբան Գայանե Խաչատրյանը նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել, որի հիման վրա ս/թ-ի հուլիսի  27-ին ժամը 14-00-ին դատական նիստ է նշանակել:

23.07.2012 թ-ին Սուրեն Կիրակոսյանը կրկին հացադուլ է հայտարարել:

 


Հիշեցնենք որ մինչ զորակոչը և զորակոչից հետո` ծառայության օրվանից ի վեր Ս.Կիրակոսյանը ունեցել է և ունի առողջական խնդիրներ, ծառայության մեծ  մասը անցկացրել է հոսպիտալներում, սակայն չի ստացել պատշաճ բուժում, որն էլ առիթ է հանդիսացել զորամասը ինքնակամ լքելու համար:  Դեռ ավելին թեև ըստ ռազմաբժշկական փորձաքննությունների եզրակացության  և ՀՀ ՊՆ 175/10 հրամանի համապատասխան հոդվածներով, ճանաչվել է  պիտանի ոչ շարային ծառայության, այնուամենայնիվ շարային ծառայություն է անցել, որի մասին վկայում է թիվ СУ N 087380 զինվորական գրքույկը, որտեղ նշված է որ Ս.Կիրակոսյանը պիտանի է շարային ծառայության: Այն մասին որ Ս.Կիրակոսյանի դեպքում անհրաժեշտ է պարտադիր պահպանել ՀՀ ՊՆ 175/10 հրամանի պահանջները անգամ նշվել է բժշկական եզրակացությամբ, որը անտեսվել է:


Թե նախաքննության մարմինը, թե դատարանը պատշաճ չեն գնահատել առողջական խնդիրները, որն էլ  առիթ է դարձել Ս.Կիրակոսյանի գործողությունները դիտել առանց հարգելի պատճառների: Ավելին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը անգամ որպես  մեղմացուցիչ հանգամանք չի գնահատել այն:


Իր նկատմամբ վերը նշված ապօրինությունները նաև պատճառ  են հանդիսացել 2012թ-ի ապրիլ-մայիս ամիսներին հացադուլ հայտարարելու համար: Պետք է նշել, որ Ս.Կիրակոսյանը  մինչ օրս էլ համապատասխան բուժում չի ստանում:

 

Լուսանկարը՝ Epress.am-ի:

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1405
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association