Պարզվեց Սուրեն Կիրակոսյանի հացադուլի պատճառները

zvart12Հուլիսի 23-ից հացադուլ հայտարարած Սուրեն Կիրակոսյանին Նուբարաշեն ՔԿՀ-ում այցելել է պաշտպան Գայանե Խաչատրյանը, ով վերջինիս հետ զրուցելուց հետո պարզել է հացադուլի պատճառները՝ առողջական վիճակից ելնելով Սուրեն Կիրակոսյանին բժշկի կողմից նշանակված դեղերը շուրջ մեկ ամիս չեն տրամադրվել և չի անցկացվել անհրաժեշտ բժշկական հետազոտություն:  Այս ապօրինությունները վերացնելու համար Սուրեն Կիրակոսյանը ստիպված հայտարարել է հացադուլ: Հացադուլի երկրորդ օրը նրան տրամադրել են մեկ ամիս առաջ նշանակված դեղորայքը: Ըստ Սուրեն Կիրակոսյանի՝ հացադուլն ուղղված է նաև Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի ակնհայտ խիստ դատավճռի դեմ, թեև վերջինս դատարանում հայտնել էր, որ համապատասխան բուժումից հետո պատրաստ է շարունակել ծառայությունը, սակայն դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման:

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1417
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association