Սուրեն Կիրակոսյանը հացադուլը կդադարեցնի ՀՀ նախագահից պատասխան ստանալու դեպքում

Zvart11_copy06.08.2012թ.-ին ՀՀ Վերաքնիչ քրեական դատարանը ամբաստանյալ` Սուրեն Կիրակոսյանի և պաշտպան` Գայանե Խաչատրյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության է առել քրեական գործը ըստ մեղադրանքի Սուրեն Կիրակոսյանի ՀՀ քրեական օրենսգրքի 361 հոդվածի 4-րդ մասով և որոշել պաշտպանի ու ամբաստանյալի վերաքննիչ բողոքերը մերժել՝ օրինական ուժի մեջ թողնելով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 12.06.2012թ.-ի դատավճիռը: Համաձայն նշված դատավճռի՝ Ս.Կիրակոսյանը դատապարտվել էր ազատազրկման 2 տարի ժամկետով: 
Պետք է նշել, որ ինչպես առաջին ատյանի, այնպես էլ վերաքննիչ դատարանները, որպես մեղմացուցիչ հանգամանք,  հաշվի չեն առել Ս. Կիրակոսյանի առողջական վիճակը և նշանակել են ակնհայտ խիստ պատիժ:

 

21.07.2012թ.-ից մինչ օրս Սուրեն Կիրակոսյանը գտնվում է հացադուլի մեջ, որը հայտարարել էր՝ թե՛ դատարանների կողմից անարդար դատավճռի դեմ բողոքելով, թե՛ “Նուբարաշեն ՔԿՀ-ի” կողմից նշանակված հետազոտությունները չկատարելու և դեղորայք չտրամադրելու պատճառով:

Շուրջ մեկ շաբաթ է Ս.Կիրակոսյանը բողոք է ուղարկել ՀՀ նախագահ` Ս. Սարգսյանին, որտեղ նշել է, որ իրեն մեղսագրվող արարքը կատարել է դրդված, քանի որ ունենալով լուրջ առողջական խնդիրներ՝ զորամասում բուժում չի ստացել, ներկայումս էլ չի ստանում բուժում մեկուսարանում: Ս. Կիրակոսյանը բողոքում նշել է, որ հացադուլը շարունակելու է մինչև Սերժ Սարգսյանից պատասխան ստանալը:

Լուսանկարում՝ Սուրեն Կիրակոսյանի մայրը՝ Զվարթ Կիրակոսյանը:
  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1881
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association