Տուժող և մեղադրվող կողմերը համամիտ են` Արտակ Նազարյանի գործի քննությունը սխալ է տարվել

2011թ. նոյեմբերի 16-ին Երևանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է  2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական արտագնա նիստը: Սա այս գործով Երևանում անցկացվող առաջին նիստն էր, մինչ այդ դատական նիստերն անցկացվել են Տավուշի մարզի Բերդ քաղաքում:Հիշեցնենք, որ համաձայն պաշտոնական վարկածի Արտակ Նազարյանին ինքնասպանության են հասցրել:

Գործով անցնող մեղադրյալները Արտակ Նազարյանի հինգ ծառայակիցներն են` նրա գումարտակի ԱՏՀԱ գծով տեղակալ, կապիտան Հակոբ Մանուկյանը, հարևան «Լույս» հենակետի ավագ-լեյտենանտ Վահագն Հայրապետյանը, Նազարյանի դասակի երեք շարքայիններ` Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխվել է և նա հանձնված է զորամասի հսկողությանը, որտեղ շարունակում է ծառայությունը:Այսօրվա դատական նիստը սկսվել է գործով անցնող մեղադրյալներից մեկի` Հակոբ Մանուկյանի պաշտպանի միջնորդությամբ, որում նշվել է, որ մեղադրական եզրակացությունը չի բխում գործում առկա ապացույցներից, քրեական գործը քննվել է մեկ վարկածի շուրջ և իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել ենթադրությունների հիմքով, որը նա չի կատարել:Պաշտպանը նաև հավելել է, որ իր պաշտպանյալը և գործով անցնող մյուս մեղադրյալները դարձել են քավության նոխազ:Վերոնշյալ միջնորդության հետ համամիտ են եղել բոլոր մեղադրյալները և նրանց պաշտպանները:Արտակ Նազարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Ռուբեն Մարտիրոսյանը նույնպես համարել է, որ մեղադրվող երիտասարդները քավության նոխազ են և հավելել է, որ կեղծ քննություն է իրականացվել և պետք է նոր քրեական գործ հարուցվի Նազարյանի սպանության գործով:Դատարանում իր կարծիքն է հայտնել նաև Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննսիյանը, ով, որպես տուժողի իրավահաջորդ, նշել է, որ քննությունը կատարվել է միակողմանի, բազմաթիվ իրեղեն ապացույցներ մերժվել են և գործը պետք է հետ վերադարձնել:«Գործը պետք է լինի Արտակ Նազարյանի սպանության, այլ ոչ թե «ինքնասպանության դրդում» հոդվածով, այստեղ որևէ ինքնասպանություն չկա», – ասել է Հասմիկ Հովհաննսիյանը:Միջնորդության վերաբերյալ իր կարծիքն է հայտնել գործում ներգրավված զիվորական դատախազ Հարություն Հարությունյանը, ով  համարել է, որ Հակոբ Մանուկյանի պաշտպանի միջնորդությունը անհիմն է, իսկ գործը հետ վերադարձնելու իմաստ չի տեսնում: Այս դատախազը բանակում զոհված մեկ այլ զինծառայողի` Տիգրան Օհանջանյանի գործով քննությունը նույնպես մասնակցել է:

 

Տեղեկատվությունը www.epress.am-ի

Տեսանյութը` Հելսինկյան ասոցիացիայի

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1811
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association