Բանակ

2012-ին բանակում սպանված Զորիկ Մարգարյանի մարմնին, բացի հրազենային վնասվածքից, այլ վերքեր են եղել: Քննիչը կասեցրել է վարույթը. նա պնդում է, հնարավոր չէ պարզել, թե ով է կրակել զինվորի վրա:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1293
0
0
0
s2sdefault

Տեղեկանք Տիգրան Համբարձումյանի սպանության փաստով հարուցված թիվ 90554311 քր. գործով

Համաձայն քրեական գործի՝ ՀՀ ՊՆ 54809 զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Տիգրան Բենիկի Համբարձումյանը 2011թ.-ի հունիսի 28-ին ժամը 18:30-ի սահմաններում ինքնակամ լքել է զորամասը: Կատարված որոնողական աշխատանքների ժամանակ 2011թ.-ի հունիսի 29-ին ժամը 13:15-ին շարքային Տիգրան Համբարձումյանի դիակը հայտնաբերվել է զորամասին հարակից անտառում՝ զորամասից մոտ 100մ հեռավորության վրա:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1372
0
0
0
s2sdefault

Ruben-Martirosyan---Army-Case-ExpertՀայաստանի որևէ պետական մարմին չունի օրենք, որի համաձայն պետությունը իրավունք ունենա ՀՀ քաղաքացուն ուղարկել ծառայության ԼՂՀ տարածք և նրան հանձնել այդ պետության բանակին: Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության փորձագետ Ռուբեն Մարտիրոսյանը (լուսանկարում)՝ անդրադառնալով բանակում կատարված սպանություններին:

Փորձագետը խոսել է դրանց հետ կապված նախաքննությունների ընթացքի և մի շարք առանձնահատկությունների մասին՝ ընդգծելով, որ խոսքը վերաբերում է ՀՀ ՊՆ քննչական ծառայությանը, ՀՀ զինդատախազությանը ու Ռազմական ոստիկանությանը:
Մեր զրուցակիցը նշել է, «անտրամաբանական տրամաբանությամբ» ԼՂՀ տարածքում գործում է ՀՀ զինվորական դատախազության թիվ 1, 2 և 3 կայազորները, որոնք «հսկում են այդ գործերով մեկ այլ՝ թիվ 3 ապօրինի կառույցի՝ ՀՀ ՊՆ քննչական ծառայության երեք կայազորային բաժինների աշխատանքները»:
«Չորրորդ ապօրինությունը Ստեփանակերտում ու մնացած ԼՂՀ մարզերում ՀՀ ՊՆ ՌՈ բաժինների առկայությունն է, ինչը, բնականաբար, անօրինական է: Հինգերորդը՝ ՀՀ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը որպես նստավայր է ճանաչել Ստեփանակերտը, այն դեպքում, երբ Ստեփանակերտը չի գտնվում Սյունիքի մարզի տարածքում», – ասել է Մարտիրոսյանը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1216
0
0
0
s2sdefault

Տեղեկանք Թորգոմ Սարուխանյանի մահվան փաստով հարուցված թիվ 91000511 քր. գործով

Ըստ պաշտոնական վարկածի` 12.02.2011թ. ժամը 16:35 սահմաններում ՊԲ թիվ 46677 զորամասի հրաձգային գումարտակի 6-րդ վաշտի ժամկետային զինծառայող, շարքային Թորգոմ Սարուխանյանը ինքնասպանություն կատարելու դիտավորությամբ իրեն ամրակցված ԱԿ74 տեսակի թիվ BE303806 ինքնաձիգից կրծքավանդակի ձախ շրջանում մեկ կրակոց է արձակել և տեղում մահացել: Փաստով հարուցվել է թիվ 91000511 քրեական գործը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1081
0
0
0
s2sdefault

Տեղեկանք Արտակ Նազարյանի գործով

Ըստ պաշտոնական վարկածի 27.07.2010թ.-ի ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ ՊՆ թիվ 21127 «Մեհրաբներ» կոչվող զորամասի հսկողությանը հանձնված թիվ 12 “Ղոզլուկոչվող մարտական հենակետում որպես հենակետի ավագ ծառայության նշանակված լեյտենանտ Արտակ Սինարի Նազարյանն իր հաստիքայինԱԿ-74” տեսակի 1093977 համարի ինքնաձիգով բերանի խոռոչի շրջանում իրեն հրազենային վնասվածք է հասցրել և տեղում մահացել:

 

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1248
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association