Բանակ

Պարզվեց Սուրեն Կիրակոսյանի հացադուլի պատճառները

zvart12Հուլիսի 23-ից հացադուլ հայտարարած Սուրեն Կիրակոսյանին Նուբարաշեն ՔԿՀ-ում այցելել է պաշտպան Գայանե Խաչատրյանը, ով վերջինիս հետ զրուցելուց հետո պարզել է հացադուլի պատճառները՝ առողջական վիճակից ելնելով Սուրեն Կիրակոսյանին բժշկի կողմից նշանակված դեղերը շուրջ մեկ ամիս չեն տրամադրվել և չի անցկացվել անհրաժեշտ բժշկական հետազոտություն: 

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1457
0
0
0
s2sdefault

Կրկին հացադուլ է հայտարարել

zvart12

2012թ. հունիսի 12-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, Գորիս քաղաքում, դատավոր՝ Լեռնիկ Աթանյանի նախագահությամբ,  դռնբաց դատական նիստում, քննել էր քրեական գործն ըստ մեղադրանքի Սուրեն Գրիգորի Կիրակոսյանի  ՀՀ քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 4-րդ մասով և առաջադրված մեղադրանքով մեղավոր  ճանաչելով,  դատապարտել էր ազատազրկման 2 տարի ժամկետով: Վերջինիս շահերը ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում պաշտպանելու համար,   զինվորի մայրը դիմել է “Հելսինկյան ասոցիացիա” իրավապաշտպան կազմակերպություն: Փաստաբան Գայանե Խաչատրյանը նշված դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է բերել, որի հիման վրա ս/թ-ի հուլիսի  27-ին ժամը 14-00-ին դատական նիստ է նշանակել:

23.07.2012 թ-ին Սուրեն Կիրակոսյանը կրկին հացադուլ է հայտարարել:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1448
0
0
0
s2sdefault

Եղնիկներ զորամասում տեղի է ունեցել միջադեպ

լուսանկարը` Ա.Վեզիրյանի2011թ.դեկտեմբերի    14-ին   10.30-11. 00  սահմաներում   Եղնիկներ  զորամասում տեղի   է    ունեցել   հերթական   միջադեպը:  Այս   տարվա  գարնանային   զորակոչին  բանակ  զորակոչված  Էջմիածին  քաղաքի  բնակիչ  18 –ամյա   Նարեկ   Անդրանիկի   Ավետիսյանը,  ով  14 օր  գտնվել   է   դիրքերում,  20կմ  քայլելուց   հետո,   մուտք   գործելով   զորամասի   ճաշարան, նույն   զորամասի  ենթասպա   ԼՂ Հ  բնակիչ Արմեն  Թովմասյանից   ստանում   է   հրաման՝   նույն   պահին  հերթապահություն  իրականացնելու:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2740
0
0
0
s2sdefault

«Հանցագործ շները…». Մայրերը բորբոքվել էին սպանված զինծառայողի գործով նիստի ժամանակ

Լուսանկարը՝ Ա.ՎեզիրյանիԵրևանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվել է  2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական նիստը:Դատավոր Սամվել Մարդանյանն այսօրվա դատական նիստի հենց սկզբում մերժեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչ  Ռուբեն Մարտիրոսյանի՝ դատավորին ներկայացրած ինքնաբացարկի միջնորդությունը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2018
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association