Բանակ

Տուժող և մեղադրվող կողմերը համամիտ են` Արտակ Նազարյանի գործի քննությունը սխալ է տարվել

2011թ. նոյեմբերի 16-ին Երևանի Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանում կայացել է  2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզի «Մեհրաբ» զորամասում զոհված լեյտենանտ Արտակ Նազարյանի գործով դատական արտագնա նիստը: Սա այս գործով Երևանում անցկացվող առաջին նիստն էր, մինչ այդ դատական նիստերն անցկացվել են Տավուշի մարզի Բերդ քաղաքում:Հիշեցնենք, որ համաձայն պաշտոնական վարկածի Արտակ Նազարյանին ինքնասպանության են հասցրել:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2159
0
0
0
s2sdefault

Բողոքի ակցիա նախագահականի դիմաց

2011թ. հոկտեմբերի 14-ին, ժամը՝ 13:00-ին, "Բանակն իրականում" խումբը կազմակերպել էր ակցիա, որին մասնակցեցին բանակում զոհված զինծառայողների հարազատները, քաղաքացիական հասարակության ակտիվիստները, իրավապաշտպանները և լրագրողները:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2217
0
0
0
s2sdefault

Իրավապաշտպանն անվանել է բանակում տիրող վիճակի համար մեղավորներին

լուսանկարը www.epress.am-իԱնցյալ տարվա ամռանը հայաստանյան բանակում գրանցված մի շարք աղմկահարույց  դեպքերից հետո տիրող հարաբերական անդորրը մի քանի համակարգային փոփոխությունների արդյունք էին: Այնուամենայնիվ, այդ վիճակը չէր կարող երկար տևել: Անդրադառնալով վերջին ամսվա ընթացքում հայաստանյան բանակում զինծառայողների մահվան դեպքերին` այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2191
0
0
0
s2sdefault

Խելագարված զինվորի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել

Ասկերանի զորամասերից մեկում խելագարված զինծառայող Հովհաննես Վարդանյանի հոր` Վարդան Վարդանյանի` սպայի կողմից որդու նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ հրապարակումների առիթով ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի ցուցումով քրեական գործ է հարուցվել:Նշենք, որ դեպքի վերաբերյալ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել միայն այսօր՝ նրանից հետո, երբ Հովհաննես Վարդանյանի մասին գրեցին զանգվածային լրատվամիջոցները:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2172
0
0
0
s2sdefault

Լեռնային Ղարաբաղում ժամկետային զինծառայող է մահացել

Համաձայն պաշտոնական տեղեկատվության` Երեւանից Լեռնային Ղարաբաղ զորակոչված, 1992 թվականին ծնված Աղասի Աբրահամյանը մահացել է Ղարաբաղի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում: Անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց 18-ամյա զինվորը մահացել էր:

Ութ ամիս առաջ բանակ զորակոչված Աղասիի մայրը` Գայանե Աբրահամայանն ասում է, որ որդու մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան, ինչը վկայում է նրան դաժանաբար ծեծելու մասին: "Իմ երեխային դաժանաբար ծեծելով սպանել են: Ես առողջ երեխա եմ տվել, առողջ էլ ուզում էի ստանալ, ոչ թե մահացած բերեին-դնեին իմ տանը եւ ինձ մղկտացնեին", - պնդում է մայրը:

շարունակել կարդալ

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 2327
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association