Խտրականություն Եհովայի վկաներ կազմակերպության նկատմամբ

044.png

 

Երեկ՝ 14.01.2014 թ-ին, ՀՀ վարչական դատարանում քննության է առնվել վարչական գործն ըստ հայցի Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպության ընդդեմ Երևանի քաղաքապետարանի՝Երևանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի որոշումները անվավեր ճանաչելու, Երևանի քաղաքապետի անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու և Երևանի քաղաքապետարանին ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրելուն պարտավորեցնելու պահանջների մասին:

 

Սույն վարչական գործին հետևում են Հելսինկյան ասոցիացիայի դիտորդներ՝ Է.Դանիելյանը և Ա.Վեզիրյանը, որոնք հայտնել են, որ վարչական հայց հարուցելու հիմք է հանդիսացել Երևանի քաղաքապետարանի մի շարք անօրինական որոշումներ, որոնց արդյունքում Եհովայի վկաների քրիստոնեական կրոնական կազմակերպությանը չի թույլատրվել իր անդամների հոգևոր պահանջմունքները բավարարելու համար կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասում կառուցել պաշտամունքի վայրեր: Երևանի քաղաքապետարանը չի թույլատրել կառուցել պաշտամունքի վայրեր և վիճարկվող ակտերում նշել է, որ նման պաշտամունքի վայրեր չեն կարող կառուցվել «բնակավայրերի միջավայրում»: Որը պատճառաբանվել է որոշ բնակիչների մտահայեցողական կրոնական անհանդուրժողականությամբ և նախապաշարմունքով: Ըստ հայցվորի քաղքապետարանի պատճառաբանությունները ոչ միայն անհիմն են և հակասում են մի շարք իրավական ակտերին, այլ նաև պատասխանողը թույլատրել է մի շարք այլ կրոնական կազմակերպությունների կառուցել պաշտամունքի վայրեր ավելի խիտ բնակեցված «բնակավայրերի միջավայրում»: Եհովաների վկաներ կրոնական կազմակերպությունը քաղաքապետարանի այս մոտեցումը գնահատում է որպես խտրականություն իրենց կազմակերպության նկատմամբ:
Դատաքննության ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց փաստարկները, դատարանը անցել է վիճաբանությունների փուլին, որի պատճառով դատական նիստը հետաձգվել է: Հաջորդ դատական նիստի օրը դեռ չի որոշվել, կհայտնվի լրացուցիչ:

 

 

 

 

  • Տեղադրված .
  • Դիտումներ: 1642
0
0
0
s2sdefault
logoUSAIDlogo23logo

“Սույն վեբ-կայքի ստեղծումը հնարավոր է դարձել իրականացնել Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության կողմից իրականացվող Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի,  և Ամերիկայի Միացյալ Նահանգների բնակչության առատաձեռն աջակցության շնորհիվ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության պայմանագրի շրջանակներում “Հելսինկյան Ասոցիացիայի” միջոցով: Սույնի բովանդակությունը, արտահայտված տեսակետերը և կարծիքները պատկանում են հեղինակին` “Հելսինկյան Ասոցիացիային” և հնարավոր է, որ չհամընկնեն Քաունթերփարթ ինթերնեշնլի հայաստանյան ներկայացուցչության, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և ԱՄՆ կառավարության տեսակետերի հետ:”

Designed by Hakob Jaghatspanyan Copyright © 2013 Helsinki Association